1

fb you od

Վրաստանի հայ նկարիչների միության հաշվետու-ընտրական ժողով PDF Տպել Էլ.փոստ

IMGP0534 

2016 թվականի հունիսի 17-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ Վրաստանի հայ նկարիչների միության հաշվետու-ընտրական ժողովը: Ժողովի աշխատանքին մասնակցում էին միության բոլոր անդամները:

Ժողովին իր օրհնությունը և բարեմաղթանքը բերեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Անդրադարձ կատարելով Վրաստանի հայ նկարիչների միության հնգամյա գործունեությանը, Սրբազան Հայրը արժևորեց հայ նկարիչների այն միասնականությունը, որը տիրում է միությունում նախագահ Մերուժան Շահումյանի ղեկավարությամբ, բարձր գնահատեց հայրենիքից դուրս հայ արվեստի զարգացման, վիրահայ արվեստագետների համախմբման, գեղանկարչության Թիֆլիսյան դպրոցի ավանդույթների պահպանման և շարունակման ուղղությամբ միության կատարած աշխատանքները:

Սրբազան Հայրը գնահատանքի խոսքեր ուղղեց մատաղ սերնդի շրջանում սերը արվեստի տարբեր ոճերի նկատմամբ զարգացնելու, նոր երիտասարդների արվեստի աշխարհ ուղղորդելու մանկավարժ-գեղանկարիչ Ռոբերտ Ներսեսովի ազգանվեր գորունեությանը:

Ներկայացնելով Վրաստանի հայ նկարիչների հնգամյա գործունեության հաշվետվությունը, նախագահ Մերուժան Շահումյանն ասաց, որ «Հայարտուն» կենտրոնի բացումից հետո, Գալուստ Գյուլբենկյան սրահում կազմակերպվել է 41 ցուցահանդես, որին մասնակցել են ոչ միայն հայ, այլև վրացի և այլազգի տարբեր սերնդի արվեստագետներ: Ցուցահանդեսները եղել են տարբեր թեմաներով և տարբեր տարածաշրջանների նկարիչների մասնակցությամբ, անհատական և խմբային: Բանախոսը հիշատակեց Ջավախքի, Գյումրիի, Էջմիածնի նկարիչների ցուցահանդեսները Թբիլիսում, ինչպես նաև Վրաստանի հայ և վրացի նկարիչների ցուցահանդեսները Գյումրիում, Ջավախքում, Էջմիածնում, կարևորեց Երևանում կազմակերպված վիրահայ նկարիչների ցուցահանդեսը, որն արժանացավ ՀՀ նախագահի ացելությանը և ուշադրությանը:

Բավարարելով նախագահ Մերուժան Շահումյանի դիմումը ինքնաբացարկի մասին, որոշվեց քննարկել Իրեն Օհանջանովայի և Թենգիզ Միքոյանցի թեկնածությունները նախագահի պաշտոնի համար:

Ժողովի մասնակիցների քվեարկությամբ, Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ ընտրվեց Իրեն Օհանջանովան, ստանալով 18 կողմ և մեկ դեմ, ձեռնպահ էր մնացել մեկը:

Նախագահի պաշտոնում Իրեն Օհանջանովի ընտրությունը ողջունեցին և արգասաբեր գործունեություն մաղթեցին նկարիչներ Լևոն Օսիպովը և Գարի Միրզոյանը:

Ժողովը քննարկեց նաև որոշ միջանկյալ հարցեր: 

IMGP0465 IMGP0520 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)