1

fb you od

Սայաթնովյան «Վարդատոնը» Բաթումիի «Ալեքսանդր Մանթաշով» Կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ

glxavorrr 

2016թ. մայիսի 29-ին Վիրահայոց թեմի Բաթումիի «Ալեքսանդր Մանթաշովի» անվան կրթամշակութային և երիտասարդական կենտրոնում տոնախմբվեց մեծ բանաստեղծ և աշուղ Սայաթ Նովային նվիրված «Վարդատոնը»: Իրենց ելույթներով հանդիսատեսին հիացրեցին կենտրոնի «Աղբյուր» երգչախումբը, թատերական ու ասմունքի խմբակի սաները և «Հեղնար» պարային խումբը: Միջոցառումը կազմակերպվել էր կենտրոնի մանկավարժներ Ռուզաննա Հովհաննիսյանի, Սաթենիկ Դանիելյանի և Մերինե Պողոսյանի ջանքերով:

Հանդիսությանը ներկա գտնվելու և շնորհավորելու համար «Ալեքսանդր Մանթաշով» կենտրոն էին եկել Աջարիայի կրթության, մշակույթի և սպորտի նախարար Գիորգի Թավամաիշվիլին, Բաթումիում ՀՀ Գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը, ինչպես նաև Բաթումիում գործող ութ բարեկամ համայնքների ղեկավարները` հայ համայնքի մամլո խոսնակ Արթուր Հովհաննիսյանի առաջնորդությամբ:

Միջոցառման ավարտին ներկաներին ողջունեց և շնորհավորեց կենտրոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը` ներկայացնելով «Վարդատոնի» ստեղծման ավանդությունը և մեծ աշուղի ստեղծագործական ժառանգության կարևորությունը հայ ու վրաց ժողովուրդների մերձեցման գործում: Հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը ողջույնի խոսքում բարձր գնահատեց մշակութային կենտրոնի գործունեությունը, մանկավարժների ու աշակերտների աշխատասիրությունը, ներկաներին փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությունը, շնորհակալություն հայտնեց պարոն Գիորգի Թավամաիշվիլուն հայ համայնքի հետ սերտ համագործակցության համար: Միջոցառումը լուսաբանվեց Բաթումիի «Աջարիա» և «25-րդ» հեռուստաալիքների կողմից: 

13268510 13308206 13329384 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)