1

fb you od

«Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի 2015-16 ուս. տարվա հունձքը PDF Տպել Էլ.փոստ

104 

Վիրահայոց թեմի «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանն այս տարի կունենա 16 շրջանավարտ:

2016 թվականի մայիսի 18-ին, Վիրահայոց թեմի կրթության բաժնի տնօրեն, «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի ղեկավար Եվգենյա Մարկոսյանի և Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն Լևոն Չիդիլյանի առաջնորդությամբ ու ապագա դպրոցականների ծնողների ուղեկցությամբ, նախակրթարանի սաները այցելեցին թիվ 104 դպրոց և հանդիսավորապես անցան հայերեն ուսուցմամբ այս կրթօջախում առաջին դասարան ընդունվելու գրանցում:

Երեխաները մասնակցեցին դպրոցի տնօրեն Իրինա Ժամկոչյանի և ուսմասվար Ալմարի Սիրադեղյանի հետ հարցազրույցին, որի ընթացքում ապագա առաջինդասարանցիները ցուցաբերեցին պատշաճ գիտելիքներ: Նրանք ցույց տվեցին Վրաստանի և Հայաստանի Հանրապետության դրոշները և կատարեցին երկու երկրների պետական օրհներգերը, արտասանեցին հայկական ավանդական խաղիկներ:

Դպրոցի ղեկավարներն իրենց գոհունակությունը հայտնեցին նախակրթարանի տնօրենին և «Հայարտուն» կենտրոնին՝ բազմակողմանի և լավ պատրաստված երեխաներ դպրոց ուղղորդելու համար:

Նախակրթարանի տնօրինության կողմից մանրակրկիտ և ճշգրիտ պատրաստված փաստաթղթերի և ծնողների դիմումների հիման վրա նախակրթարանի 16 շրջանավարտներից 11 կսովորի հայերենով ուսուցմամբ դպրոցներում: Սաներից 10-ն իր ուսումը կշարունակի Թբիլիսիի թիվ 104 դպրոցում և մեկը՝ թիվ 103 հանրային դպրոցի հայկական բաժնում:

IMGP0043 IMGP0590 IMGP0603 IMGP0639 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)