1

fb you od

Վիրահայոց թեմի Առաջնորդը Կանադայում PDF Տպել Էլ.փոստ

Toronto 1 

2016 թվականի ապրիլի 30-ից մայիսի 11-ը, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Կանադայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբգար եպիսկոպոս Հովակիմյանի հրավերով, հյուրընկալվեց Կանադայի հայոց թեմում:

Վազգեն եպիսկոպոսի այցը մեկնարկեց Օնթարիո նահանգի Սենթ -Կատրին քաղաքում Հայոց Ցեղասպանության հուշարձանի բացման արարողությամբ:

Հուշարձանի բացումից հետո Վիրահայոց թեմի առաջնորդը և կանադահայոց թեմի առաջնորդը այցելեցին Սենթ-Կատրինի Հայ Առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի և իրենց աղոթքը բարձրացրին առ Աստված:

3-1 3-2 

Մայիսի մեկին Վիրահայոց թեմի առաջնորդը Տորոնտոյի Սուրբ Երրորդության եկեղեցում մատուցեց Սուրբ և Անմահ Պատարագ:

Հընթացս Սուրբ Պատարագի կանադահայոց առաջնորդը ողջունեց Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եգանյանի ներկայությունը և սիրով բարիգալուստ մաղթեց ու հավատացյալներին ներկայացրեց Վիրահայոց թեմի առաջնորդին:

Նախքան իր պատգամը տորոնտահայերին փոխանցելը, Վազգեն Սրբազանը երախտագիտություն հայտնեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին, ով իր օրհնությունն էր տվել Կանադա մեկնելու համար և շնորհակալություն հայտնեց Կանադայի հայոց թեմի առաջնորդ Տեր Աբգար եպիսկոպոսին հրավերի համար: Սրբազան Հայրը կանադահայերին փոխանցեց վիրահայոց ողջույններն ու սերը:

Նույն օրը Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոսն իր մասնակցությունը բերեց իր ճեմարանական դասընկեր արժանապատիվ Տեր Զարեհ ավագ քահանա Զարգարյանի 50-ամյակի ընդունելությանը: Թեմակալ առաջնորդը Վիրահայոց թեմի հոգևոր դասի և հավատացյալների անունից արժանապատիվ Տեր Զարեհին փոխանցեց հուշանվերներ: Առանձնահատուկ ուշադրության էր արժանի Տեր Զարեհ քահանայի նախաձեռնությունը, ով ծննդյան և հոգևոր ծառայության հոբելյանական առիթներով խնդրեց իր ծուխի հավատացյալներին փոխան նվերի իրենց օժանդակությունը բերեն Արցախում զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին: Ժողովուրդը բարձր գնահատելով Տեր հոր հայրենասիրական այս մտածումը, ընդամենը 2 ժամվա ընթացքում հավաքեց 55 հազար կանադական դոլար: Հայտարարվեց, որ նվիրատվությունների հավաքագրումը շարունակվելու է մինչև հոկտեմբեր ամիս և հավաքված գումարը ՀՀ բանակի առաջնորդության միջոցով փոխանցվելու է հասցեատերերին:

Տորոնտոյում Առաջնորդը հանդիպումներ ունեցավ տեղի քահանայաց դասի, ծխական և համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ, այցելեց Հայ Առաքելական Սուրբ Հակոբ եկեղեցի, Հայ Կենտրոն, Հ.Օ.Մ.-ի Ամենօրյա վարժարան, հանդիպում ունեցավ ուսուցչական կազմի և աշակերտության հետ:

1 3 2 4 

5 7 9 8 

Մայիսի 6-ին Վիրահայոց թեմի առաջնորդը, ընկերակցությամբ Աբգար եպիսկոպոսի և քահանայաց դասի, ժամանեց Մոնրեալ և հյուրընկալվեց Թեքեյան մշակութային միությունում: Վազգեն եպիսկոպոսի պատվին տեղի ունեցավ ընթրիք, որի ընթացքում ողջույնի խոսք ասաց Թեքեյան մշակութային միության վարչության ատենապետ Արտո Մանուկյանը, ապա Աբգար սրբազանը ողջունեց Վազգեն եպիսկոպոսի ներկայությունը Կանադայում և վերջինիս հրավիրեց իր պատգամը փոխանցելու ներկաներին և ներկայացնելու Վիրահայոց թեմի գործունեությունը: Վազգեն Սրբազանը դասախոսեց, ապա սպառիչ պատասխաններ տվեց ներկաներին հետաքրքրող հարցերին:

Կիրակի օրը, մայիսի 8-ին, Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոսը Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց Մոնրեալի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցում:

Հընթացս Սուրբ Պատարագի, Սրբազանն իր քարոզում հավատացյալներին փոխանցեց օրվա տոնի՝ Երկրորդ Ծաղկազարդի խորհուրդը, նաև շեշտեց, որ մեր Եկեղեցին , որ հիմնադրվել է Միածնի էջքով, իր սրբազան առաքելությունը շարունակում է կատարել մինչև այսօր: Սուրբ Էջմիածինը այն հավերժական հոգևոր հաստատությունն է, ուր բոլորը՝ թե հոգևորականները և թե աշխարհականները գալիս են, բերում իրենց ծառայությունը և գնում, մինչդեռ հոգևոր տունը կմնա հավիտյան:

Վիրահայոց թեմի առաջնորդը վիրահայերի սերն ու ողջույնները փոխանցեց հավատացյալներին:

Հավարտ Սուրբ Պատարագի տեղի ունեցավ Սրբազանի հանդիպումը Մոնրեալի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Բոյաջյանի և եկեղեցու ծխական խորհրդի անդամների հետ:

1 1 3 3 22 

Երկուշաբթի օրը Կանադահայոց և Վիրահայոց առաջնորդները այցելեցին Հայ Բարեգործական Ընդհանուր Միության «Արմեն Քեբեք Ալեք Մանուկյան» դպրոց, որտեղ մասնակցեցին դպրոցի բարերարներ Տյար և Տիկին Հակոբ Գլջյանների հիշատակը հավերժացնող ցուցատախտակի բացմանը: Այնուհետև հանդիպում կայացավ դպրոցի տնօրինության, ուսուցչական կազմի, հոգաբարձուների խորհրդի անդամների և աշակերտների հետ:

Մայիսի 11-ին Մոնրեալի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ Մայր Եկեղեցում Վազգեն և Աբգար սրբազանները քահանայից դասի հետ միասին իրենց աղոթքը բարձրացրեցին առ Աստված Արցախի մեր ժողովրդի և հայ զինվորի խաղաղության և ապահովության համար: Վազգեև սրբազանը նաև իր շնորհակալությունը և երախտագիտությունը հայտնեց Կանադահայ թեմի առաջնորդին և հոգևոր դասին հրավերի, ջերմ ընդունելության և միմյանց փորձառությունը իրար փոխանցելու առիթի համար:

Ավարտելով իր այցը Կանադայի հայոց թեմ՝ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը վերադարձավ հայրենիք:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)