1

fb you od

Խոնարհում՝ Գայանե Խաչատրյանի հիշատակին PDF Տպել Էլ.փոստ

DSC04 

«Գայանեն մեր կողքին է... » այս խորագիրն էր կրում 2015 թվականի նոյեմբերի 28-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում բացված թբիլիսահայ տաղանդավոր նկարիչ Գայանե Խաչատրյանի հիշատակին նվիրված ցուցահանդեսը: Այն նախաձեռնել էին «Հայարտուն» կենտրոնը և Վրաստանի հայ նկարիչների միությունը, «Շէն» ասոցիացիայի աջակցությամբ:Գայանեն թեև ֆիզիկապես չկա, սակայն նա մեր կողքին է տարբեր ժամանակներում ստեղծած յուղաներկ ու մատիտանկար աշխատանքներով, տարբեր տարիքում նրան հիշեցնող լուսանկարներով և դահլիճում տարածվող խոսքով, մտորումներով, որ հնչում էր մեծ նկարչուհուն նվիրված հեռուստատեսային հաղորդումներից- ահա այս էր ցուցահանդեսի խորհուրդը:

Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանն անդրադարձ կատարեց անսահման երևակայությամբ, պատկերման ու ընդհանրացման մեծ ուժով տոգորված հազվագյուտ նկարչի ստեղծագործական ուղուն և երախտագիտության խոսքեր ուղղեց Էդուարդ Մեսրոպյանին, Գոհար Մազմանյանին, Սուսաննա Խաչատրյանին, Եսայի Աբովյանին, Միքայել Ավագյանին և մյուսներին, ովքեր իրենց հավաքածուներից Գայանեի աշխատանքները տրամադրեցին ցուցահանդեսին:

Գայանեն իր աշխատանքներով հաղորդել է իր էությունը՝ բոլորին տեսնելու և ամեն մեկին իր սերն ու մոտեցումը փոխանցելու ներսից եկող ուժը: Նրա կտավները թափանցող են, իրենց գիրկն առնող և իրենց հետ դիտողին դեպի անսահմանություն տանող: Գայանեն խոհական է, նրա խոսքը փիլիսոփայական է, որը ունկնդրին տալիս է մտորելու, վերլուծելու և համոզվելու ցանկություն - ահա գծեր , որոնք կարևորեցին իրենց ելույթներում բանախոսները՝ բանաստեղծ-թարգմանիչ Գիվի Շահնազարը, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Վրաստանի հայերի միության նախագահ Հենրիխ Մուրադյանը, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան թատրոնի դերասան Ռոման Մաթիաշվիլին, բանաստեղծ, թարգմանիչ Անահիտ Բոստանջյանը, լուսանկարիչ Յուրի Մեչիտովը, Թբիլիսիի հայերի միության նախագահ Միխայիլ Թադևոսովը և մյուսները:

Թբիլիսիում ծնված նկարչուհին իր կյանքն անցկացրեց այս բազմաբղետ ու կոլորիտային քաղաքում, որի դինամիկան ու ռիթմը Գայանեի ստեղծագործական մուսան էր, սակայն կրկին նկարելու, կրկին արարելու շնորհը նկարչուհուն անցել էր ագուլիսցի ծնողներից և Ագուլիսի, հայրենիքի և ազգի նկատմամբ ունեցած մեծ սիրուց և հպարտությունից, որն անբաժան էին Գայանեից ողջ կյանքի ընթացքում:

Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը գնահատանքի իր խոսքում անդրադարձ կատարեց գեղանկարչության թիֆլիսյան դպրոցին, հայ բազմադարյա և հարուստ մշակույթի պատմության մեջ մտած այս դպրոցի կարկառուն դեմքերին, որոնցից մեկը Գայանե Խաչատրյանն է: Սրբազան Հայրը բարձր գնահատեց նման միջոցառումները, որոնք խոնարհում են ազգի արժանավոր զավակների հիշատակին, իսկ Գայանեն իր հավատքով, իր աշխարհընկալմամբ, իր ստեղծագործությամբ իր ժողովրդի հպարտությունն է:

Գայանե Խաչատրյանի արարած շուրջ 700 յուղաներկ ու մատիտանկար աշխատանքները պահպանվում են աշխարհի հեղինակավոր պատկերասրահներում, և մասնավոր հավաքածուներում, ընդորում 100-ից ավելին Վրաստանի կինոյի և թատրոնի թանգարանում: Գայանեն պատվավոր տեղ է գրավում Վրաստանի 50 արժանավոր կանանց ցուցակում: 

DSC04583 DSC04586 DSC04594 

DSC04598 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)