1

fb you od

Թիֆլիսի հայկական հետքերը PDF Տպել Էլ.փոստ

tbilisi 

2015 թվականի հոկտեմբերի 4-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ «Թիֆլիսի հայկական հետքերը» շարքից առաջին դասախոսությունը: Կենտրոնի նախաձեռնությամբ մեկնարկած դասախոսությունների նպատակն է թբիլիսահայությանը, ի մասնավորի երիտասարդությանը հաղորդակից դարձնել այս բազմազգ քաղաքի մշակութային հարուստ ժառանգությանը, գիտական ու առևտրա-արդյունաբերական կյանքում հայազգի գործիչների ունեցած ավանդին և թողած հետքերին:

Լրագրող-հետազոտող Աիդա Բաբաջանյանցը, ով սիրով և պատրաստակամությամբ ձեռնամուխ եղավ հայկական հետքին նվիրված դասախոսությունների անցկացմանը, առաջին բանախոսությունը նվիրեց հարմար աշխարհագրական դիրքով, հարուստ բնա-կլիմայական պայմաններով պատմական Թիֆլիսին, որը Կովկասյան տարածաշրջանում դարձել էր նաև մշակութային, առևտրա-արդյունաբերական և կրթական կենտրոն, արժևորեց հայ մեծահարուստների, ազգային գործիչների, պետական և հասարական, արվեսսստի ու գրականության, հոգևոր և աշխարհիկ կյանքի նվիրյալների ներդրումները երկրի տնտեսության, մշակույթի, արվեստի զարգացման, քաղաքի բարեկարգման համար: Տեսության բնույթի բանախոսության ընթացքում հնչեցին Մանթաշովի, Արամյանցի, Պիտոևի, Միրզոևի, Անանովների, Թամամշևի, Մելիք-Ազարյանցի, Եղիազարյանի, Տեր-Ավետիսովի, Տեր-Ակոպովի, Բոզարջյանի և բազում այլ հայազգի մեծահարուստների անունները, ովքեր նվիրվել են սիրելի քաղաքի բարգավաճման, նրա բնակիչների բարեկեցության գործին և առավելագույնս օժանդակել են հայ ազգային կյանքի զարգացմանը Թիֆլիս քաղաքում:

Դահլիճում հավաքված հասարակությունը, որի համար նորություն չէր Թիֆլիսի հայկական հետքը, առաջարկեց հաջորդ դասախոսությունները դարձնել թեմատիկ՝ նվիրելով հայազգի մեծամեծների կյանքի և գործունեության հանգամանալից լուսաբանմանը:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)