1

fb you od

PDF Տպել Էլ.փոստ

Սուրբ Մարկոս եպիսկոպոսի, Պիոն քահանայի, Կյուրեղ և Բենիամին սարկավագների և սուրբ վկաներ Աբդլմսեհի, Որմզդանայի և Սայենի հիշատակության օր

 

Սբ. Մարկոսը 4-րդ դարի կեսերին եղել է Արիթուսի եպիսկոպոսը: Նրան են վերագրում աստվածաբանական հայտնի բանաձեւումներ: Հուլիանոս Ուրացողի հալածանքների ժամանակ ենթարկվել է բազմաթիվ տանջանքների, ապա` աքսորվել է հեռավոր մի կղզի, որտեղ էլ կնքել է մահկանացուն, կյանքի վերջին տարիները նվիրելով քրիստոնեության քարոզչությանը: Հեթանոսների շրջանում քրիստոնեության տարածման նվիրյալ ջատագովներից է եղել նաև Սբ. Պիոն քահանան: Հայտնի է, որ գործել է Զմյուռնիայում, որտեղ և նահատակվել է իբրև քրիստոնյա քարոզիչ: Հանուն քրիստոնեության մարտիրոսված սրբերից են Կյուրեղ եւ Բենիամին սարկավագները: Կյուրեղ սարկավագը, ամբաստանվելով հեթանոսական տաճարներ կործանելու մեջ, Հուլիանոս Ուրացողի կողմից հանձնվել է քրմերի դատին, որոնք և գազանաբար խոշտանգումների են ենթարկել բարեպաշտ քրիստոնյային:

Բենիամին սարկավագը նահատակվել է պարսից Հազկերտ Ա-ի օրոք` պարսից շրջանում քրիստոնեություն քարոզելու համար: Հազկերտ Ա-ի օրոք նահատակված բազմաթիվ վկաներից են պարսից արքունիքի նախարար Որմզդանան եւ պարսից իշխան Սայենը: Նրանք երկուսն էլ, զրկվելով արքայական ու իշխանական վայելքներից, շարունակում են հավատարիմ մնալ Քրիստոսի հավատքին եւ նահատակվում իբրեւ նվիրյալ քրիստոնյաներ: Պարսկաստանում մեծահարուստ հրեա ընտանիքի զավակ էր Աբդլմսեհը: Հայրական հոտը հովվելիս, ծանոթանում է քրիստոնյա հասակակիցների հետ, որոնք և մկրտում են նրան` տալով Աբդլմսեհ անունը, որ նշանակում է Ծառա Քրիստոսի: Աբդլմսեհի հայրը, չկարողանալով քրիստոնյա իր զավակին կրկին հավատափոխ անել, դաշունահար է անում որդուն այն նույն տեղում, որտեղ մկրտվել էր երանելին: 

Նշման ամսաթիվը

28.01.2008
16.02.2009
08.02.2010
28.02.2011
06.02.2012
04.02.2013
24.02.2014
09.02.2015
01.02.2016
20.02.2017
05.02.2018
25.02.2019
17.02.2020
08.02.2021
21.02.2022
06.02.2023
05.02.2024
24.02.2025
09.02.2026
01.02.2027
21.02.2028
05.02.2029
25.02.2030