![]() |
![]() |
![]() |
Եսայի մարգարեի հիշատակության օր
Եսայի մարգարեն Հին կտակարանի չորս «մեծ մարգարեներ»-ից առաջինն է: Ծնվել եւ գրեթե ողջ կյանքն անցկացրել է Երուսաղեմում, մարգարեացել է 8-րդ դարի կեսերին: Եսայի մարգարեն վեհությամբ եւ հեղինակությամբ գրված պատգամներ ունի՝ Աստծո, արդարության, մեղքի, կրոնի եւ զանազան հարցերի մասին: Ճկուն միտք ունենալու շնորհիվ, նա Երուսաղեմի չորս թագավորների առաջնորդն է եղել, Աստծո կամքը հայտնելով բազմաթիվ ազգային հարցերի շուրջ: Անգերազանցելի ոճով ու ոգով գրված նրա գիրքը Հին և Նոր Կտակարանները կապող օղակն է: Սուրբ Եսային կոչվում է նաև Ավետարանիչ մարգարե, Մեսիայի, այսինքն` Քրիստոսի մասին ամենից շատ մարգարեանալու համար: Նա ներկայանում է իբրեւ Տիրոջ Հոգուց ուղարկված ծառա. «Աղքատներին ավետարանելու, սրտով բեկեալներին բժշկելու»: Հետագայում այս առաքելության մեջ պետք է Հիսուս տեսներ այն ծրագիրը, որն Ինքը եկավ իրականացնելու այս աշխարհում (Ղուկ. 4:16-21): Ըստ ավանդության՝ Եսայի մարգարեն նահատակվել է սղոցումով: Նշման ամսաթիվը03.07.2008 |