1

fb you od

PDF Տպել Էլ.փոստ

Սբ. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը

 

Սբ. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտը հայոց ամենամեծ սրբի հիշատակին նվիրված երեք տոներից մեկն է: Ըստ ավանդության՝ հայոց մեծ դարձից հետո Սբ. Գրիգոր Լուսավորիչն իր կյանքի վերջին տարիներն ավարտում է ճգնակեցությամբ՝ Սեպուհ լեռան Մանեի այրում, որտեղ էլ վախճանվում է 326 թվականին: Նրա մարմինը գտնում են հովիվները, որոնք, չճանաչելով մահացած կաթողիկոսին, մարմինը ծածկում են քարակույտի տակ: Հետագայում Սբ. Գրիգոր Լուսավորիչը տեսիլքով հայտնում է իր նշխարների տեղն աշակերտներից Գառնիկ Բասենցուն, որից հետո Հայրապետի նշխարները տեղափոխվում եւ ամփոփվում են Դարանաղի գավառի Թորդան գյուղում: Սբ. Գրիգոր Լուսավորչի նշխարները բոլոր քրիստոնեական եկեղեցիների ամենամեծ սրբություններից են: Հայոց Հայրապետի նշխարները գտնվելուց հետո նրանցից մի մասը իբրեւ սրբազան մասունք տարվել է Վաղարշապատ, Բյուզանդիա, Իտալիա: Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում պահվող Լուսավորչի Սբ. Աջը Հայ եկեղեցու կարեւորագույն սրբություններից մեկն է, որով օրհնվում է սրբազան մյուռոնը: Սբ. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը նշվում է Հոգեգալստից հետո, չորրորդ շաբաթ օրը: Տոնի օրը եկեղեցիներում մատուցվում է Սբ. Պատարագ: Տոնի առիթով Հայ եկեղեցին սահմանել է շաբաթապահք: Տոնն ունի նաև իր նախատոնակը: 

Նշման ամսաթիվը

07.06.2008
27.06.2009
19.06.2010
09.07.2011
23.06.2012
15.06.2013
05.07.2014
20.06.2015
11.06.2016
01.07.2017
16.06.2018
06.07.2019
27.06.2020
19.06.2021
02.07.2022
24.06.2023
15.06.2024
05.07.2025
20.06.2026
12.06.2027
01.07.2028
16.06.2029
06.07.2030