1

fb you od

PDF Տպել Էլ.փոստ

Հիշատակ Ս. Դեմետրիոս վկայի և Բասիլիսկոս քահանայի

 

Ս. Դեմետրիոսը, որ ծնվել էր Պարսկաստանում, ապրել է Կոստանդիանոս Մեծի իշխանության օրոք: Հավատալով Քրիստոսին` առանձնացել է Մծբինի մենաստան, Միջագետք, այնուհետև փոխադրվել է Թեոդոսիոպոլսյան մենաստան, ուր և ձեռնադրվել է սարկավագ: Վարդապետի` իրեն քահանա ձեռնադրելու մտադրության հետ չհամաձայնվելով և իրեն անարժան համարելով այդ աստիճանին` հեռացել է Եփրատի մոտ գտնվող մի լքված քարանձավ:

Հուլիանոս Ուրացող կայսրը, իր զորքերով պարսից դեմ կռվելու նպատակով, անցնելով Դեմետրիոսի քարանձավի մոտով և մուտքի մոտ տեսնելով մարդկանց բազմություն, որոնք սպասում էին բժշկվելու, հրամայում է քարերով փակել քարանձավի մուտքը, որտեղ գտնվում էին սուրբն ու իր երկու աշակերտները: Հետագայում նահատակների հրաշագործ մասունքները դուրս են բերվում քարանձավից:

Ս. Բասիլիսկոս քահանան նահատակվել է 362 թվականին Հուլիանոս Ուրացող կայսեր կողմից: Բասիլիկոսը մեղադրում է կայսերը` Քրիստոսին ուրանալու համար: Վերջինս հրամայում է ամեն օր նահատակի կաշվից կտրել յոթ կտոր: Բազում բզկտումներից հետո ծերունի սրբի մարմինը խողխողում են շիկացած երկաթներով:

Նշման ամսաթիվը

11.11.2008
10.11.2009
09.11.2010
08.11.2011
13.11.2012
12.11.2013
11.11.2014
10.11.2015
08.11.2016
14.11.2017
13.11.2018
12.11.2019
10.11.2020
09.11.2021
08.11.2022
14.11.2023
12.11.2024
11.11.2025
10.11.2026
09.11.2027
14.11.2028
13.11.2029
12.11.2030