1

fb you od

PDF Տպել Էլ.փոստ

Տոն Շողակաթի` Սբ. Էջմիածնի, ըստ Սբ. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի

 

Շողակաթի տոնը Սբ. Էջմիածնի Մայր Տաճարի նավակատիքի տոնն է: Ըստ Ագաթանգեղոս պատմիչի` հայոց աշխարհի երկրորդ լուսավորիչ Սբ. Գրիգորը մի տեսիլք է տեսնում, ուր Քրիստոս Աստված իջնում է երկնքից և ձեռքի ոսկե մուրճով հարվածում Սանդարամետ կոչված կռատան տեղում: Աննկարագրելի ու զարմանահրաշ այս տեսիլքով Միածինը մատնանշում է Մայր տաճարի հիմնադրման վայրը: Սրբի այս տեսիլքը կոչվում է «Շողակաթ», քանզի Գրիգոր Լուսավորիչը տեսնում է, թե ինչպես երկնքից մի շող է կաթում: Պատմական տեղեկությունների համաձայն, Էջմիածնի Մայր Տաճարը նվիրագործվել եւ օծվել է 303 թվականին, Սբ. Կույսի Վերափոխման տոնի օրը: Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի՝ Մայր Տաճարն էլ Աստվածածնի անվանը նվիրված լինելով, Հայ Եկեղեցին Վերափոխման տոնի նախընթաց շաբաթ օրը Շողակաթի տոնն է կատարում: 1700 տարի հայ մարդու համար նվիրական ուխտատեղի դարձած Մայր Աթոռ Սբ. Էջմիածինը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատքի օրրանն ու սրբություն սրբոցն է` իր հոգևոր, ազգային ու պատմական նշանակությամբ` հիմնադրված Աստծո Միածին Որդու միջոցով: Սբ. Գրիգորի տեսիլքով Աստված իջավ մեր դրախտավայր երկիրն ու կանխորոշեց հայ ժողովրդի ապագան` որպես մի ընտրյալ ժողովուրդ, որն առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակեց և իր սրտում ընդունեց Երկնավոր Վարդապետի սիրո վարդապետությունը:

Նշման ամսաթիվը

16.08.2008
15.08.2009
14.08.2010
13.08.2011
11.08.2012
17.08.2013
16.08.2014
15.08.2015
13.08.2016
12.08.2017
11.08.2018
17.08.2019
15.08.2020
14.08.2021
13.08.2022
12.08.2023
17.08.2024
16.08.2025
15.08.2026
14.08.2027
12.08.2028
11.08.2029
17.08.2030