![]() |
![]() |
![]() |
Սուրբ Երեմիա մարգարեի հիշատակության օր
Երեմիա մարգարեն Աստվածաշնչի չորս մեծ մարգարեներից է: Նրա մասին, համեմատաբար ավելի շատ վավերական տեղեկություններ կան: Ծնվել է Ն.Ք. 650-ական թվականներին, Երուսաղեմից ոչ շատ հեռու գտնվող Անաթովթ գյուղում: Նրա հայրը` Քեղկիան, քահանա էր: Երեմիան քարոզել և ապրել է Երուսաղեմում: Երիտասարդ տարիքից Աստծու կողմից կանչված լինելով` ողջ սրտով ծառայել է իր մարգարեական կոչմանը` հրաժարվելով ընտանիք կազմելուց և կյանքի բոլոր վայելքներից: Կռապաշտության և սոցիալական անարդարության մեջ ընկած ժողովուրդը չէր ըմբռնում նրա ազնիվ մղումները, մինչդեռ նա մարգարեանում էր Երուսաղեմի ու Տաճարի կործանման մասին: Իր ազգի անդառնալի մոլորված ընթացքի պատճառով նա անընդմեջ ճշմարիտ աստվածպաշտություն էր քարոզում, որպեսզի մարդիկ փոխեն իրենց ընթացքը, իրար հետ արդար և ուղիղ ապրեն., օտարականին, որբին և այրուն չհարստահարեն, արդար և անմեղ արյուն չթափեն, օտար աստվածների ետևից չգնան` ի կործանում իրենց անձերի (Երեմ. 7:1-6 հմմտ. 5:25-29): Նշման ամսաթիվը28.08.2008 |