![]() |
![]() |
![]() |
June |
Սբ. Իսահակ և Հովսեփ իշխանների և Սարգիս և Բագոս վկաների հիշատակության օր
Իսահակը և Հովսեփը հագարացի իշխան Կայսի զավակներն էին: Կայսը Կարինում ամուսնացել էր քրիստոնյա հայ կնոջ հետ՝ արտոնելով նրան պահպանել քրիստոնեական հավատն ու նույն հավատով դաստիարակել զավակներին: Սակայն, տարիներ անց հայտնի է դառնում իշխանազուն երկու եղբայրների քրիստոնյա լինելը եւ իբրեւ իսլամ հոր զավակներ նրանց ստիպում են նույն կրոնն ընդունել: Սակայն նույնիսկ հոր կեղծ ուրացության հորդորներին, եղբայրներն անդրդվելի են մնում իրենց հավատի մեջ եւ գլխատվում 808 թվականին: Հռոմեացի ազնվականներ Սարգիսը և Բագոսը Բյուզանդական արքունիքի բարձրաստիճան պաշտոնյաներ էին, որոնք կռապաշտական մի արարողությանը մասնակցելուց հրաժարվելու պատճառով ենթարկվել են բազմաթիվ տանջանքների, սակայն հավատարիմ են մնացել քրիստոնեությանը: Տանջանքներից Բագոսը մահացել է, իսկ Սարգիսը նետվել է բանտ եւ գլխատվել Հյուսիսային Սիրիայում 300 թվականին: Հայ Առաքելական եկեղեցին սրբերի օրը նշում է Հոգեգալստից հետո, երրորդ շաբաթվա հինգշաբթի օրը՝ նահատակների վարքով քրիստոնյա հավատացյալներին հորդորելով հավատարիմ մնալ քրիստոնեական կրոնին՝ ոչ միայն այս, այլեւ հանդերձյալ աշխարհում աստվածային պարգեւի արժանանալու համար: Նշման ամսաթիվը29.05.2008 |