1

fb you od

PDF Տպել Էլ.փոստ

Հիշատակ Ս. Եպիփան Կիպրացու, Բաբելաս Հայրապետի և նրա երեք աշակերտների

 

Ս. Եպիփան Կիպրացին (315-403թթ.) Ընդհանրական եկեղեցու նշանավոր վարդապետներից է: Նրա հիշատակը Հայ եկեղեցում նշվում է որպես տասներկու վարդապետներից մեկը: Սբ. Եպիփանը ծնվել է Պաղեստինում: Կյանքի ընթացքում հռչակվել է իր աղքատասիրությամբ, անապական կյանքով և բազմաթիվ գրվածքներով: Կյանքի ընթացքում պայքարել է տարբեր հերետիկոսությունների դեմ, Եգիպտոսում` ընդդեմ գնոստիկության, Հռոմում` ընդդեմ Որոգինեսի որոշ տեսությունների: Մշտապես պաշտպանել է ուղղափառ դավանությունն ու Նիկիո հանգանակը: 367 թվականի եպիսկոպոսաց ժողովում ընտրվել է Կիպրոսի եպիսկոպոսապետ: Նա հարուստ մատենագիտական ժառանգություն է թողել: Հեղինակ է աստվածաշնչյան մեկնությունների, դավանաբանական երկերի, ճառերի, աղանդների հերքումների, որոնց մեծ մասը միջնադարում թարգմանվել է հայերեն: Ըստ «Հայսմավուրք»-ի՝ Բաբելասը եղել է Անտիոքի հայրապետը (283-284թթ.), որն հռչակվել էր իր նվիրումով եւ սրբակեցությամբ: Նումերիանոս կայսրն Անտիոք այցի ժամանակ, կուռքերին զոհ մատուցելուց հետո ցանկանում է մտնել Աստծո եկեղեցի եւ պղծել այն: Սակայն Բաբելաս հայրապետը տաճարի դռների մոտ ընդառաջ գ•ալով կայսրին, արգելում է նրա մուտքը տաճար: Զայրացած կայսրը բանտ է նետում հայրապետին եւ չարչարանքների ենթարկելով՝ պարտադրում նրան զոհ մատուցել կուռքերին: Այս ընթացքում բանտ են այցելում հայրապետի երեք աշակերտները, որոնց կայսրը եւս բանտարկում է և չարչարանքների ենթարկում: Սակայն կայսեր ջանքերն ապարդյուն էին, քանզի չորսն էլ հավատարիմ էին միակ և ճշմարիտ Աստծուն: Ի վերջո, հայրապետն իր աշակերտների հետ միասին գլխատվում է և նահատակվում:

Նշման ամսաթիվը

02.06.2008
22.06.2009
14.06.2010
04.07.2011
18.06.2012
10.06.2013
30.06.2014
15.06.2015
06.06.2016
26.06.2017
11.06.2018
01.07.2019
22.06.2020
14.06.2021
27.06.2022
19.06.2023
10.06.2024
30.06.2025
15.06.2026
07.06.2027
26.06.2028
11.06.2029
01.07.2030