1

fb you od

PDF Տպել Էլ.փոստ

Սբ. Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օր

 

Հայոց Արշակունյաց Տրդատ արքան առաջինն էր աշխարհում, որ 301 թվականին քրիստոնեությունն ընդունեց երկրի պետական կրոն՝ դառնալով քրիստոնեության տարածման մեծագույն ջատագով Հայաստանում: Նրա անվան կողքին պատմությունը հիշատակում է նաեւ Աշխեն թագուհու և թագավորաքույր Խոսրովիդուխտ կույսի անունները: Խոսրովիդուխտի երազի շնորհիվ է, որ Խոր Վիրապի բանտարկությունից դուրս է գալիս Սբ. Գրիգոր Լուսավորիչը և Քրիստոսի լույսը տարածում հայոց աշխարհում: Ինչպես վկայում է Ագաթանգեղոսը, իրենց արքայի հետ մեկտեղ արքունի երկու տիկնայք ընդառաջ են գալիս Կեսարիայից հայրենիք վերադարձող Սբ. Գրիգոր Լուսավորչին ու ձեռամբ առաջին քահանայապետի մկրտվում Արածանիի ջրերում: Հետագայում հայոց արքան ու թագուհին և բարեպաշտ Խոսրովիդուխտն անձամբ մասնակցում են Սբ. Էջմիածնի կառուցմանը:

Նշման ամսաթիվը

14.06.2008
04.07.2009
26.06.2010
16.07.2011
30.06.2012
22.06.2013
12.07.2014
27.06.2015
18.06.2016
08.07.2017
23.06.2018
13.07.2019
04.07.2020
26.06.2021
09.07.2022
01.07.2023
22.06.2024
12.07.2025
27.06.2026
19.06.2027
08.07.2028
23.06.2029
13.07.2030