1eng

 

fb you od

Հայոց Եղեռնից փրկված 101-ամյա Արտյոմ (Հարություն) Մեսումյանը Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի հյուր PDF Print E-mail

54 

Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների շրջանակներում, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի և Թբիլիսյան հայերի վեհաժողովի նախաձեռնությամբ, 2015 թվականի հուլիսի 11-ին, կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ հանդիպում ծնունդով Էրզրումից, Հայոց Ցեղասպանության արհավիրքից փրկված 100-ամյակը հատած Արտյոմ (Հարություն) Մեսումյանի հետ:

Արտյոմ Մեսումյանը մեկ տարեկան երեխա է եղել, երբ թուրքական յաթաղանի զոհ դարձած հայրը հասցրել է երեխային թաքցնել խոտերի մեջ ու փրկել նրան մահից: Երեխային հետո գտնում է նրա հորեղբոր տղան և հանձնում երեխայի մորը: Այժմ Արտյոմ Մեսումյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, բնակվում է Կրասնոդար քաղաքում: Չնայած պատկառելի տարիքին, եռանդով լի ծերունին ժամանել է Ռուսաստանից ու սիրով ներկայացել հանդիպման:

Թբիլիսյան հայերի վեհաժողովի նախագահ Դավիթ Մանուսաջյանի համառոտ ներածականից հետո, Արտյոմ Մեսումյանը, պատմեց իր ծնողների տեղահանության,հորը սպանելու, քույրերին ու կորցրած հարազատներին գտնելու մասին պատմություն, որ նա լսել էր մորից ու հարազատներից: Իր խոնարհումը բերելով մեկուկես միլիոն նահատակների հիշատակին, նա պատասխանեց ներկաներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին Հալեպում ապրած տարիներին, Ռուսաստանում հաստատվելուն և իր ապրած կյանքին:

Այս հանդիպման ամբողջացում դարձավ Ալեքսանդր Քալանթարովի «Հայոց Եղեռն» գրքի շնորհանդեսը: Հեղինակը 1966 թվականին գործուղվել է Սիրիա և երեք տարվա ընթացքում այցելել բոլոր այն վայրերը, որտեղ քշել էին Արևմտյան Հայաստանից տեղահանված հայերին: Տեսնելով Դեր-Զորի անապատի դաժան ճանապարհը, մահի ու կոտորածի հետքերը, Ալեքսանդր Քալանթարովը 1985 թվականին ձեռնամուխ է լինում Հայոց Ցեղասպանության մասին պատմականորեն հիմնավորված մատչելի գրքույկ ռուսալեզու հանրությանը ներկայացնելու գործին: Գրքույկը հրատարակվել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում:

Ներկաները առողջության և բարեկեցության մաղթանքներով շնորհակալություն հայտնեցին 100-ամյա ծերունուն Թբիլիսի ժամանելու և հանդիպմանը մասնակցելու համար:

pss 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)