1eng

 

fb you od

Սրբոց Վարդանանց տոնը Վիրահայոց թեմում PDF Print E-mail

Vardananc 

2015 թվականի փետրվարի 12-ին, Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում, հանդիսապետությամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և ձեռամբ Ախալցիխե քաղաքի և մերձակա հայկական գյուղերի հոգևոր հովիվ Տեր Ղևոնդ քահանա Թոփաշյանի,Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրվա կապակցությամբ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Հընթացս Պատարագի Գևորգ սարկավագ Անտոնյանն իր անդրանիկ քարոզում խոսեց օրվա խորհրդի՝ հանուն հավատքի և հանուն հայրենիքի Սուրբ Վարդանի և նրա զինակիցների նահատակության մասին և իր քարոզն ավարտեց հայ ազգին տրված խաչը դեպի Արարատ բարձրացնելու մաղթանքով:

Հավարտ Պատարագի տոնի առիթով կատարված Հայրապետական մաղթանքում, օրհնելով ներկա հավատացյալներին և հոգևոր դասին, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը անդրադարձ կատարեց ոգու ուժով ազատության հասնելու, հայրենիքը պահպանելու և հավատքին հավատարիմ մնալու գոյամաքառումներով տարած հաղթանակին: Սրբազան հայրը խոսեց վրաց ժողովրդի համար Վարդանանց պատերազմի նշանակությունը, նշելով երկու հարևան ժողովուրդների հայերի և վրացիների պայքարը հայրենիքի և ազատության համար՝ Վարդան Մամիկոնյանի և Վախթանգ Գորգասալիի առաջնորդությամբ: Սրբազան Հայրը արժևորեց տոնական Սուրբ Պատարագին Թեմի Սուրբ Մովսես Խորենացի նախակրթարանի սաների ներկայությունը, որոնք մանկական տրամաբանությամբ ականջալուր եղան Վարդան զորավարի և նրա զինակիցների հերոսության և նահատակության մասին: Թեմակալ առաջնորդը բոլոր Վարդաններին շնորհավորեց իրենց անվանակոչության օրվա կապակցությամբ:

Տոնական Սուրբ Պատարագին ներկա էր նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջթեմական գրասենյակի ղեկավար Տեր Պարույր քահանա Ավետիսյանը:

Սրբոց Վարդանանց տոնը Սուրբ Պատարագներով նշվեց Վիրահայոց Թեմի Սամցխե- Ջավախքի, Քվեմո Քարթլիի, Աջարիայի հայոց եկեղեցիներում:

IMGP0060 IMGP0078 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)