1eng

 

fb you od

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում այցելեց Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի PDF Print E-mail

S.Sargsyan

ՀՀ նախագահ պարոն Սերժ Սարգսյանը և նրանց ուղեկցող պատվիրակության անդամները, Վրաստան կատարած այցի շրջանակներում, հունիսի 19-ին, այցելեցին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի: Բարձրաստիճան հյուրերին դիմավորեցին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, հոգևոր դասը, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ, վիրահայ համայնքի ներկայացուցիչները:

Հայոց հինավուրց եկեղեցում մոմեր վառելուց հետո, ՀՀ նախագահը հոգևոր դասի ուղեկցությամբ, ծաղիկներ զետեղեց եկեղեցու բակում   հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարին: Նախագահ Սարգսյանն իր շքախմբի և հոգևորականների ուղեկցությամբ այցելեց Թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոն, որտեղ բարի գալուստի ջերմ խոսքերով և ՀՀ ու Վրաստանի պետական օրհներգների կատարմամբ, բարձրպաշտոնյա անձանց դիմավորեցին Մովսես Խորենացու անվան նախակրթարանի սաները: Հայաստանից ժամանած հյուրերը ունկնդրեցին նաև ազգային նվագարանների՝ դհոլի և դուդուկի դասարանների սաների կատարումները:

Կենտրոնի «Ներսես Շնորհալի» պատանեկան համույթի կատարմամբ «Երևան» երգի հնչյունների ներքո պատվիրակության անդամներին Գալուստ Գյուլբենկյան սրահում դիմավորեցին վիրահայ   կառույցների ղեկավարները, պաշտոնեության և հասարակայնության ներկայացուցիչները: Նախագահը դիտեց նաև   սրահում կազմակերպված «Ջավախք աշխարհն իր եկեղեցիներով» խորագրով  Արման Թորոսյանի և Հրաչյա Սաֆարյանի անհատական ցուցահանդեսը:

Վիրահայոց թեմի առաջնորդը Հայաստանի նախագահին ներկայացրեց թբիլիսահայության արժանավոր դեմքերին, կառույցների ղեկավարներին, պատմեց «Հայարտուն» մշակութային օջախի մասին, որի գործունեությունը ուղղված է Վրաստանում մայրենի լեզվի պահպանմանը, ազգային մշակույթի զարգացմանը:Սրբազան հայրը խոսեց հրատապ խնդիր ներկայացնող Պ.Ադամյանի անվան հայպետդրամայի թատրոնի վերանորոգության, Վրաստանում եկեղեցական ժառանգության պահպանության և վերականգնման, կրթության և մշակույթի բնագավառի հարցերի շուրջ, կարևորեց ՀՀ Սփյուռքի, Մշակույթի, Կրթության և գիտության, Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների հետ արդյունավետ համագործակցությունը, նրանց ծրագրերին վիրահայության մասնակցությունը: Թեմակալ առաջնորդը բարգավաճում մաղթեց մայր հայրենիքին և արևշատ օրեր ՀՀ նախագահին:

ՀՀ նախագահն իր գոհունակությունը արտահայտեց Վիրահայոց թեմի համայնքային գործունեության կապակցությամբ և բարեմաղթեց հաջողություններ Վրաստանում հայոց մշակութային արժեքների պահպանության, հայ-վրացական բարեկամության խորացման ուղղությամբ:

IMGP0095 IMGP0148 IMGP0169 

IMGP0188 IMGP0240 

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)