1eng

 

fb you od

Աստվածամոր վերափոխմանը նվիրված հանդիսություններ տեղի ունեցան Ջավախքի գործող եկեղեցիներում PDF Print E-mail

javaxq

Օգոստոսի 18-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեցՍբ.Աստվածածնի Վերափոխմանտոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ Տաղավարտ ոներից չորրորդը և Տիրամորը նվիրված ամենահին տոննէ:

Առավոտյան ժամը 11-ին, Ախալքալաքի Սբ. Խաչ եկեղեցում, ինչպես նաև Ջավախքի գործող բոլոր եկեղեցիներում, մատուցվեց Սբ. և Անմահ Պատարագ: Ախալքալաքի Սբ. Խաչ եկեղեցում պատարագիչը Տեր Տաթև քահանա Մարուքյանն էր, գլխավորությամբ Հայր Բաբգէն Սալբիյանի:

Սուրբ Պատարագին իրենց ներկայությունն էին բերել Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Երիտասարդական միության անդամները, Ախալցխայից և Ծալկայից երիտասարդ ուխտավորները, հավատացյալներ և այլոք:

Աստվածամոր տոնին Սբ. Խաչ եկեղեցին բազմամարդ էր, մարդիկ գալիս էին դեպի եկեղեցի ստանալու Բարձրյալի օրհնությունը և իրենց հետ տանելու խաղողի օրհնված ողկյուզները:

Հավարտ Սուրբ Պատարագի Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հայր Բաբգէն Սալբիյանը քարոզի խոսք ուղղեց հավատացյալներին:

Համառոտ ներկայացնելով Տիրամոր Առաքելությունը, նրա ննջեցման և Հարության, Վերափոխման մասին, տոնի առթիվ շնորհավորեց բոլոր կանանց և մայրերին, գնահատանքի խոսքեր ուղղեց բոլոր այն մարդկանց ովքեր աջակցել և աջակցում են Հայ Առաքելական Սբ. Եկեղեցուն:

Այնուհետև հոգևորականները հանդիսավորապես կատարեցին ավանդական խաղողի և ողջ տարվա բերք ու բարիքի օրհնության կարգ: Եկեղեցու Խաչ քավորը և դպիրները օրհված խաղողը բաժանեցին մարդկանց:

Հավարտ պատարագի Ախալքալաքի Սբ. Խաչ եկեղեցու բակում տեղի ունեցավ համերգ, որը կազմակերպել էին Ջավախքի եկեղեցասեր երիտասարդները՝ օրհնությամբ և աջակցությամբ Ջավախքի փոխանորդ Հայր Բաբգէնի:

Եկեղեցու բակում գերիշխում էր հայկական ժողովրդական երգն ու պարը: Հիասքանչ կատարումներով հանդես եկան Ջավախքի երգի-պարի անսամբլի մենակատարները և պարային համույթները: Ինչպես նաև Վաչիան պարային համույթի, Օրջա, Խանդո, Բարալեթ գյուղերի մշակույթի տների սաները:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)