| News | 
|  2019 թվականի ապրիլի 21-ին  Սուրբ Հարության ավետիսը  տարածվեց նաև Վիրահայոց թեմի Մառնեուլիի շրջանում: Վիրահայոց թեմի Քվեմո Քարթլիի տարածաշրջանի հայ համայնքներում ծառայության կոչված  հոգեշնորհ Տեր Զավեն վարդապետ Յազիչյանը  տոնական Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց  Շահումյանի Սուրբ Աստվածածին եկեղեցում: Հընթացս Սուրբ Պատարագի հոգեշնորհ Հայր Սուրբը անդրադարձ կատարեց Սուրբ Հարության խորհրդին որպես չարի դեմ բարու, խավարի դեմ լույսի հաղթանակ և հավատացյալներին փոխանցեց Վիրահայոց թեմի բարեխնամ առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հայրական օրհնությունն ու զատկական շնորհավորանքները:
 Նույն օրը  Հոգեշնորհ Տեր Զավեն վարդապետ Յազիչյանը երեկոյան ժամերգություն անցկացրեց  Կարմիր գյուղի Սրբոց Ավետարանչաց մատուռում:
 Եվ Շահումյանում և Կարմիր գյուղում Հայր Սուրբը  եկեղեցական  ծիսակատարություններից հետո մտերմական զրույցներ ունեցավ տեղի բնակչության հետ:
 |