1rus

fb you od

Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցում կատարվեց խաղողօրհնության կարգ PDF Печать E-mail

batumi-khakhoxorhnerg

2013թ օգոստոսի 18-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնեց Աստվածամոր Վերափոխման Տոնը: Բաթումի «Սուրբ Փրկիչ» եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանի գլխավորությամբ մատուցվեց տոնական Սուրբ և Անմահ Պատարագ: Տեր հայրը ներկա հավատացյալներին փոխանցեց տոնի պատմական ավանդությունը և հորդորեց մշտապես դիմել Սուրբ Կույսի բարեխոսությանը: Պատարագի ավարտին Տեր Արարատը Խարկովի «Սուրբ Հարություն» եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վարդանի հետ միասին կատարեց խաղողօրհնության կարգ, և օրհնված խաղողը բաժանվեց հավատացյալներին:

Այնուհետև եկեղեցու բակում իրենց երաժշտական և պարային համարներով հանդես եկան «Սուրբ փրկիչ» եկեղեցու «Աղբյուր» մանկական երգչախումբը և «Հեղնար» ազգային պարի համույթը: Տեր Արարատը ողջունեց «Հեղնար» ազգային պարի համույթի սաներին և գնահատանքի խոսքեր ուղղեց պարուսույցներ Սոնա Հովհաննիսյանին և Տաթևիկ Խաչատրյանին:Տոնական տրամադրությունը համակել էր ներկա հասարակությանը:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)