1rus

fb you od

Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում տեղի ունեցավ «Վերադարձ» ճամբարի փակման արարողությունը: PDF Печать E-mail

vt

«Վերադարձ» բակային ճամբարը առաջին անգամ էր գործում Նինոծմինդայի Գանձա գյուղում: Այն փորձնական մեկշաբաթյա ծրագիր էր, որն իրականցվում էր Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության հովանավորությամբ և աջակցությամբ:

Երեխաները մեկ շաբաթվա ընթացքում սովորեցին աղոթքներ, հայրենասիրական և հոգևոր երգեր, ինչպես նաև ծանոթացան Վահան Տերյանի կյանքին և գործնեությանը:

Օգոստոսի 17-ին, Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հայր Բաբգէն Սալբիյանի օրհնությամբ և միասնական աղոթքով ազդարարվեց «Վերադարձ» ճամբարի փակմանը նվիրված հանդիսությունը:

Շուրջ 30 երեխաներ հանդես եկան Վահան Տերյանի «Կարոտս հավերժ» շարքից բանաստեղծություններով, ինչպես նաև պարային և երաժշտական այլ համարների կատարումներով: Ջավախքի փոխանորդն իր խոսքում արժևորեց «Վերադարձ» բակային ճամբարի ջոկատավարների կատարած աշխատանքը և հույս հայտնեց, որ ճամբարը շարունակական կլինի:

Միջոցառմանը ներկան էին նաև Մայր Աթոռ Սբ Էջմիածնի երիտասարդական բաժնի երիտասարդները, ովքեր ճամբարականներին նվիրեցին մանկական Աստվածաշունչ մատյաններ:

Երեխաներին տրվեցին հավաստագրեր, որ մասնակցել են «Վերադարձ» բակային ճամբարին:

Armenian (Հայերեն)Georgian (ქართული)English (United Kingdom)Russian (Русский)