1rus

fb you od

Ոսկրածուծի դոնորագրման միջոցառում Թբիլիսիում PDF Печать E-mail

401285 294711633978989 1311410867 n

Նոյեմբերի 25-ին Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ եւ Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակութային կենտրոնում կազմակերպվել էր ոսկրածուծի կամավորների դոնորագրում:

Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում լեյկեմիայով եւ արյան չարորակ հիվանդություններով տառապող հայորդիների կյանքի փրկության առաքելությամբ զբաղվող, հարավկովկասյան տարածաշրջանում միակը հանդիսացող, 1999 թվականին հիմնադրված Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր բարեգործական հիմնադրամի` Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների շրջանում կազմակերպված դոնորագրման գործընթացում ներգրավվել էին Թբիլիսիում գործող հայկական հասարակական կազմակերպություններ, Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը եւ Վրաստանում ՀՀ դեսպանությունը:

705647 294717433978409 951701409 o

Թբիլիսիի հայ համայնքում դոնորագրում անցկացնելու բարեգործական միջոցառման նպատակն էր ընդլայնել տվյալների բանկը, որի օգնությամբ հնարավոր է դառնում համատեղելի դոնորների հայտնաբերումը եւ ցողունային առողջ բջիջների կենսափրկիչ փոխպատվաստումը:

Կամավոր դոնորագրմանն իրենց ակտիվ մասնակցությունը ցուցաբերեցին ՀՀ դեսպանության դիվանագիտական կազմը եւ աշխատակիցները` Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանի գլխավորությամբ, Վիրահայոց հոգեւոր դասը՝ Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոս Միրզախանյանի գլխավորությամբ, «Հայարտուն» կենտրոնն իր աշխատակազմով և այցելուներով եւ հայ համայնքի մեծ թվով ներկայացուցիչներ: