1

fb you od

Համբարձման օրվան, Հայրենական պատերազմի Մեծ Հաղթանակին և Շուշիի ազատագրմանը նվիրված հանդիսություններ Վիրահայոց թեմում PDF Տպել Էլ.փոստ

trndez

Մայիսի 9-ին Վիրահայոց թեմում մեկնարկեցին Համբարձման տոնին, Հայրենական պատերազմի Մեծ Հաղթանակին և Շուշիի ազատագրմանը նվիրված տոնական միջոցառումները:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մայիսի 9-ին նշեց Համբարձման տոնը: Այդ օրը  Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում առավոտյան ժամերգությունից հետո մատուցվեց Սուրբ Պատարագ, որի ընթացքում պատարագիչ քահանան՝ Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Սամվել Թորոսյանը քարոզախոսքում մեկնաբանեց օրվա խորհուրդը՝ Հարությունից հետո Քրիստոս 40 օր մնում է երկրի վրա եւ երեւում Իր աշակերտներին:

Ընթերցել...
 
Ջովանի Վեփխվաձեի գրքի շնորհանդեսը Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ

jjjj

Սույն թվականի մայիսի 5-ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ վրաց գեղանկարչության ճանաչված դեմք, դիմանկարի մեծ վարպետ Ջովանի Վեփխվաձեի ստեղծագործական երեկոն: Հանրահայտ նկարչի կտավները վաղուց են ծանոթ թբիլիսահայ արվեստասեր հասարակայնությանը: Նա շատ անգամ է ցուցադրվել վիրահայոց մշակույթի տանը տարբեր թեմաներով կազմակերպված ցուցահանդեսներին:

Ընթերցել...
 
Հոբելյանական երեկո՝ նվիրված Մ.Արամյանցի 170- ամյա հոբելյանին PDF Տպել Էլ.փոստ

919060 370625593054259 850773368 o

Հայազգի մեծանուն բարերար Միքայել Արամյանցի 170-ամյակին նվիրված հանդիսությունները, մեկնարկելով բարերարի ծննդավայր Արցախից, շարունակվել են Երևանում և ամփոփվեցին նրա գործունեության հիմնական տեղավայր Թբիլիսիում, որի պատվավոր քաղաքացին էր հայտնի մեկենասը:

Ընթերցել...
 
Հանդիպում Վրաստանի խորհրդարանի անդամ Դավիթ Դարչիաշվիլու հետ PDF Տպել Էլ.փոստ

935259 370628176387334 73961742 n

Մայիսի 4-ին, Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացավ հանդիպում Վրաստանի խորհրդարանի «Միասնական ազգային շարժում» ֆրակցիայի անդամ, պաշտպանության և անվտանգության խորհրդարանային կոմիտեի փոխնախագահ, ինչպես նաև Եվրոպայի հետ ինտեգրման խորհրդարանային կոմիտեի անդամ Դավիթ Դարչիաշվիլու հետ:

Ընթերցել...
 
«Չսպիացող վերքը» խորագրով հուշ-երեկո «Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում PDF Տպել Էլ.փոստ

601033 369883829795102 1089238158 n

Ապրիլի 26-ին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում «Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ» շարքից կայացավ «Չսպիացող վերքը» խորագրով հուշ-երեկո: Հայոց Մեծ Եղեռնի 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումը նախաձեռնել էր Թբիլիսիի թիվ 103 հանրային դպրոցը, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Գայանե Մխիթարյանի գլխավորությամբ:

Ընթերցել...
 
<< Սկիզբ < Նախորդ 241 242 243 244 245 246 247 248 249 250 Հաջորդ > Վերջ >>

Page 249 of 280