1

fb you od

PDF Տպել Էլ.փոստ

Ս. Թեոպոմպոս եպիսկոպոսի, Թեովնաս վկայի և չորս զինվորների` Բասոսի, Եվսեբիոսի, Եվտիքեսի և Բասիլիդեսի հիշատակության օր

 

Ս. Թեոպոմպոս եպիսկոպոսը և Թեովնաս վկան նահատակվել են 303 թվականին Նիկոմիդիայում Դիոկղետիանոսի հալածանքների ժամանակ: Լինելով քրիստոնյա` նա ընդդիմացել է թագավորին` չերկրպագելով կուռքերին, որի համար վառված հնոցի մեջ է նետվել: Սակայն սուրբը հրաշքով փրկվել է, և թագավորն ավելի է զայրացել և նրան բանտ նետել: Այդ ժամանակ թագավորը կանչել է Թեովնաս մոգին և խնդրել, որ կախարդություններով հաղթի Ս. Թեոպոմպոսին: Սակայն Թեովնասը պարտվելով վերջինից, հավատում է Հիսուս Քրիստոսին, որի պատճառով էլ կենդանի թաղվում է խոր փոսում, իսկ Թեոպոմպոսը` գլխատվում:

Ս. Բասոսը, Եվսեբիոսը, Եվտիքեսը և Բասիլիդեսը նահատակվել են նույն ժամանակ Նիկոմիդիայում, Դիոկղետիանոսի հալածանքների ժամանակ: Սրանք այն չորս զինվորներն էին, որոնք պահպանում էին Սբ. Թեոպոմպոսին: Բայց տեսնելով նրա համբերությունն ու անկոտրում հավատը` դարձի են գալիս և քրիստոնյա դառնում: Դիոկղետիանոս կայսրն իմանալով այդ մասին, կանչում է նրանց, պատիվներից, հարստություններից զրկում և բանտարկում: Անասելի տանջանքներ կրելուց հետո Քրիստոսի երանելի վկաները նահատակվում են:

Նշման ամսաթիվը

16.12.2008
15.12.2009
20.12.2010
20.12.2011
18.12.2012
17.12.2013
16.12.2014
15.12.2015
20.12.2016
19.12.2017
18.12.2018
17.12.2019
15.12.2020
20.12.2021
20.12.2022
19.12.2023
17.12.2024
16.12.2025
15.12.2026
20.12.2027
19.12.2028
18.12.2029
17.12.2030