1

fb you od

PDF Տպել Էլ.փոստ

Տոն Ս. կույսերի` Ինդոսի, Դոմնայի, Գղերիկոս քահանայի և երկու բյուր նահատակների, որոնք այրվեցին նիկոմիդացիների եկեղեցում

 

Ս. Ինդոսը Նիկոմիդիայի Դիոկղետիանոս կայսեր արքունիքում ներքինի էր, իսկ Սբ. Դոմնան` պալատական կուռքերի քրմուհի: Նրանք ծանոթանալով Աստվածաշունչ մատյանին, դարձի են գալիս և քրիստոնյա դառնում, որի պատճառով բանտ են նետվում: Երկար տանջվելուց հետո 303 թվականին նահատակվում են:

Դիոկղետիանոս կայսեր հալածանքների ժամանակ, Քրիստոսի Ծննդյան տոնին, սովորականի նման Նիկոմիդիայի քրիստոնյաները հավաքվել են եկեղեցում աղոթելու: Կայսրը մի կուռք է կանգնեցրել տաճարում` հրամայելով, որ բոլորը դրան երկրպագեն: Գղերիկոս քահանան մերժել է կատարել կայսեր հրամանը, որի համար չարչարանքների է ենթարկվել և նահատակվել: Կայսրը բարկացել է և այրել եկեղեցին: Մասնակիցները` երկու բյուր, այսինքն` քսան հազար հոգի նահատակվել են 303 թվականին:

Նշման ամսաթիվը

18.12.2008
17.12.2009
29.11.2010
22.12.2011
20.12.2012
19.12.2013
18.12.2014
17.12.2015
22.12.2016
21.12.2017
20.12.2018
19.12.2019
17.12.2020
29.11.2021
22.12.2022
21.12.2023
19.12.2024
18.12.2025
17.12.2026
29.11.2027
21.12.2028
20.12.2029
19.12.2030