1

fb you od

PDF Տպել Էլ.փոստ

Սբ. Սահակ և Համազասպ Արծրունի իշխանների հիշատակության օր

 

Սբ. Սահակն ու Սբ. Համազասպն Արծրունյաց իշխանական տնից են և Վասպուրականում տանուտիրություն էին անում այն ժամանակ, երբ արաբական խալիֆայությունը խիստ սաստկացրել էր հալածանքները քրիստոնյաների դեմ: 785 թվականին Հայաստանում նոր կառավարիչ է նշանակվում, որին իշխաններն իրենց կրտսեր եղբոր՝ Մերուժանի  հետ սահմանված այցելությունն են կատարում: Կառավարիչն ապստամբության մեղադրանքով ձերբակալում է նրանց և տանջանքների սպառնալիքով պահանջում է խզել կապերը հույների հետ` հրաժարվելով քրիստոնեական դավանանքից: Մերուժանը սարսափում է կտտանքներից և մուսուլմանություն ընդունում, սակայն տունդարձի ճանապարհին իբրև դավաճան գլխատվում է Համազասպի տեղապահ Դավիթ Մամիկոնյանի կողմից: Իսկ Համազասպն ու Սահակն աղոթքներով և անտրտունջ տանում են չարչարանքներն ի սեր Քրիստոսի: Դահիճները 786 թվականին նախ գլխատում են կրտսեր եղբորը՝ Սահակին, ապա Համազասպին՝ այրելով նրանց մարմինները:

Նշման ամսաթիվը

02.10.2008
01.10.2009
30.09.2010
29.09.2011
04.10.2012
03.10.2013
02.10.2014
01.01.2015
29.09.2016
05.10.2017
04.10.2018
03.10.2019
01.10.2020
30.09.2021
29.09.2022
05.10.2023
03.10.2024
02.10.2025
01.10.2026
30.09.2027
05.10.2028
04.10.2029
03.10.2030