1

fb you od

PDF Տպել Էլ.փոստ

Աղվանքի Սբ. Գրիգորիս կաթողիկոսի նշխարների գտնվելու, Թաթուլ և Վարոս, Թումաս, Անտոն, Կրոնիդես սուրբ հայրերի և յոթ խոտաճարակների, որոնք Իննակյ

 

Սբ. Գրիգորիս Հայրապետը Վրթանես կաթողիկոսի ավագ որդին էր: Ըստ Փավստոս Բուզանդի՝ Սբ. Գրիգորիսը եղել է Աղվանքի և Վիրքի կաթողիկոսը, նորոգել ու բարեկարգել բոլոր եկեղեցիները` Աստծո խոսքը քարոզելով մարդկանց: Նա Քրիստոսի սիրո վարդապետությունը քարոզել է նաև մազքութների երկրում: Մազքութները, Կասպից ծովի Վատնյան կոչվող դաշտում, սրբին կապել են ձիու պոչից և արձակել: Այդպես Հայրապետը նահատակվել է: Ըստ ավանդության, նա թաղված է Արցախի Ամարաս գյուղի Սբ. Գրիգորիս եկեղեցում: 

Նրա նշխարները գտնվել են 489 թվականին, հայոց Վաչագան թագավորի օրոք:
Թաթուլը և Վարոսը եղբայրներ էին` Սբ. Սահակի և Սբ. Մեսրոպի աշակերտները: Վարդանանց պատերազմից հետո առանձնանում են աբեղյանց շրջանի լեռները` առանձին-առանձին ճգնելով Վիշապաձոր կոչվող վայրում: Որսորդները գտնում են Թաթուլի ճգնարանը, և նրա համբավը տարածվում է ամենուր: Մարդիկ տարբեր տեղերից գալիս են սրբի մոտ, խորհուրդներ հարցնում, լսում նրա մխիթարող խոսքերն ու խաղաղված վերադառնում իրենց բնակության վայրերը: Բազմաթիվ մարդիկ համախմբվում են երկու եղբայրների շուրջը և հիմնում միաբանություն, որ հոգևոր առաջնորդի անունով կոչվել է Սբ. Թաթուլի միաբանություն: Միաբանության անդամներից էր նաև Թումասը, որին Սբ. Թաթուլն առաջնորդ կարգելով` ինքն առանձնանում  է: Նա իր մահկանացուն կնքում է խոր ծերության հասակում:

Վարոսը ճգնում է Դիցմայր կոչվող քարանձավում, ուր հետագայում կառուցվում է գյուտի մենաստանը` ի հիշատակ նրա նշխարների գյուտի:
Անտոնը և Կրոնիդեսը կեսարացի հույներ էին, որոնց Հայաստան էր բերել Սբ.Գրիգոր Լուսավորիչը: Նրանք վանականության հիմնադիրներն են հայ իրականության մեջ: Երբ հավատո հայր Սբ. Գրիգորը Տարոնում քանդել է Իննակնյա բարձունքի Գիսանեի կուռքը, նույն տեղում կառուցել է Ս. Կարապետ եկեղեցին, որտեղ հաստատվել են այս երկու վանականները: 40 տարի ճգնելուց հետո Սբ. Անտոնը և Սբ. Կրոնիդեսը կնքել են իրենց մահկանացուն IV դարի երկրորդ քառորդում:

Յոթ խոտաճարակներն այն ճգնավորներն էին, ովքեր 584 թվականին Տարոնի Գլակա կամ Սբ. Կարապետ եկեղեցի եկան և բնակվեցին Իննակնյա վանքի մոտ գտնվող Ավետյաց կոչվող բլուրի մոտ: Քանի որ նրանք սնվում էին միայն խոտերով, ուստի կոչվեցին խոտաճարակներ: Հայտնի են նաև նրանց անունները` Պողիկարոպոս, Թեովնաս, Սիմեոն, Հովհաննես, Եպիփան, Դիմառիոս և Նարկեսոս:
Պարսից Խոսրով թագավորը պատերազմ է հայտարարում հույների դեմ և իր զորքի մի թևն ուղարկում է Տարոնի կողմերը թալանի համար: Կանխազգալով թշնամու մոտալուտ հարձակումը` վանականները վանքի գանձերը փրկելու նպատակով թաքցնում են ապահով տեղերում, իսկ իրենք` հեռանում, բացի Սբ. Խոտաճարակներից, որոնք ոչ մի կերպ չեն համաձայնվում վանքը լքել: Պարսից զորքը 604 թվականին հարձակվում է վանքի վրա, բայց գանձեր չգտնելով հուսախաբ լինում և գլխատում յոթ խոտաճարակներին: Երեք օր հետո հեռացած միաբանները գալիս և թաղում են նրանց մարմինները Սբ. Անտոնի և Սբ. Կրոնիդեսի գերեզմանների մոտ:

Նշման ամսաթիվը

13.10.2008
12.10.2009
11.10.2010
10.10.2011
15.10.2012
14.10.2013
13.10.2014
12.10.2015
10.10.2016
16.10.2017
15.10.2018
14.10.2019
12.10.2020
11.10.2021
10.10.2022
16.10.2023
14.10.2024
13.10.2025
12.10.2026
11.10.2027
16.10.2028
15.10.2029
14.10.2030