1

fb you od

PDF Տպել Էլ.փոստ

Սբ. Մատթեոս, Մարկոս, Ղուկաս և Հովհաննես Ավետարանիչների հիշատակի տոն

 

Մատթեոսը Տիրոջ 12 առաքյալներից է, առաջին Ավետարանի հեղինակը: Մատթեոս անունը հունական է, այն եբրայերեն Ղևի անունն է, որ նշանակում է Աստվածատուր: Սբ. Մատթեոսը նախկինում Կափառնա քաղաքում մաքսավոր էր եղել: Անսալով Տիրոջ ձայնին` նա վաճառել էր իր ունեցվածքը, բաժանել այն աղքատներին` դարձել Քրիստոսի հետևորդներից: Նա Աստծո խոսքն է քարոզել Պարթևաստանում և Պաղեստինում:

Սբ. Մարկոս Ավետարանիչը Բառնաբայի եղբոր տղան էր` բնիկ երուսաղեմացի: Կոչվում էր նաև Հովհաննես: Նրա մոր` Մարիամի տունը, Երուսաղեմում առաքյալների աղոթավայրն էր: Կարծում են, որ սա այն Վերնատունն էր, ուր Հիսուս իր վերջին ընթրիքն է կատարել, իսկ Հոգեգալստին` քրիստոնեական եկեղեցին հիմնադրվել: Նա եղել է Պետրոս առաքյալի թարգմանիչը, ինչպես նաև Պողոսի և Բառնաբասի գործակիցներից մեկը: Սբ. Մարկոսն ամենակարճ Ավետարանի հեղինակն է: Աստծո խոսքը  քարոզել է Եգիպտոսում, ուր և նահատակվել է: Սբ. Մարկոսը Ղպտի Ուղղափառ Եկեղեցու հիմնադիրն է:

Սբ. Ղուկաս Ավետարանիչը երրորդ ավետարանի հեղինակն է: Ծնվել է Անտիոքում և ըստ ավանդության, եղել Քրիստոսի 72 աշակերտներից: Պողոս առաքյալի վկայության համաձայն, մասնագիտությամբ եղել է բժիշկ: Լսելով Քրիստոսի քարոզների մասին` գալիս է Պաղեստին և հետևում Տիրոջը: Աստծո խոսքն է տարածել Աքայայում, Լիբիայում, Եգիպտոսում և Թեբայում: Հռոմեացի Թեոփիլոսի խնդրանքով գրել է «Գործք Առաքելոց»-ը: Ըստ հին ավանդության՝ նահատակվել է Թեբայում: 

Ս. Հովհաննես առաքյալը Դ Ավետարանի, երեք ընդհանրական նամակների և «Հայտնության» գրքի հեղինակն է: Հիսուս նրան համարել է «սիրելի աշակերտ»: Հիսուս այնքան էր սիրում և վստահում նրան, որ խաչելության պահին Աստվածամորը հանձնեց նրա խնամքին: Մահացել է 100 թվականին, Եփեսոսում 95 տարեկանում:

Նշման ամսաթիվը

18.10.2008
17.10.2009
16.10.2010
15.10.2011
20.10.2012
19.10.2013
18.10.2014
17.10.2015
15.10.2016
21.10.2017
20.10.2018
19.10.2019
17.10.2020
16.10.2021
15.10.2022
21.10.2023
19.10.2024
18.10.2025
17.10.2026
16.10.2027
21.10.2028
20.10.2029
19.10.2030