1

fb you od

PDF Տպել Էլ.փոստ

Դավիթ Դվնեցու և սուրբ վկաներ Ղամբեոսի և Ղամբեուհու հիշատակության օր

 

Սբ. Դավիթ Դվնեցին նահատակվել է 701 թվականին, Հայաստանում:  Իշխանական տոհմից էր, նախկին անունը` Սուրհան: Նրա հայրը մուսուլման էր, իսկ մայրը` քրիստոնյա: Նա ծառայում էր արաբական բանակում: Գալով Հայաստան` հավատում է Քրիստոսին և մկրտվում Անաստաս Կաթողիկոսի կողմից` վերանվանվելով Դավիթ: 30 տարի ապրել է Դվինում, այդ պատճառով կոչվել է Դվնեցի: Այդ ժամանակ արաբ ոստիկան Աբդուլահն հալածում էր քրիստոնյաներին և Դավթին իր մոտ է կանչում` հորդորելով վերադառնալ նախկին հավատին: Մերժելով ուրանալ Քրիստոսին` անասելի տանջանքների է ենթարկվում: Բռնակալ արաբ ոստիկանը որոշում է սրբին խաչել: Մահապատժի ժամանակ Դավիթը մոտենում է խաչափայտին և ինքնակամ պառկում վրան: Հավաքված բազմության մեջ էր նաև մահապարտի կինը, որը հորդորում էր ամուսնուն հաստատ մնալ Հիսուսի հավատին: Դավթին խաչում են և նիզակահարելով սպանում: Ամատունի եպիսկոպոսը, Մուշեղ Մամիկոնյանն ու նրա եղբայր Արտավազդը խաչից իջեցնում են նրա մարմինն ու թաղում Դվինի Սբ. Գրիգոր եկեղեցու մոտ: Շարակնոցում հատուկ «Մանկունք» շարական կա` նվիրված Սբ. Դավիթ Դվնեցուն:

Ղամբեոսը և Ղամբեուհին հարազատ քույր և եղբայր են: Գործել են Մաքսիմիանոս կայսեր օրոք, Նիկոմիդիա քաղաքում: Ձերբակալվել են կուռքերին զոհ չմատուցելու պատճառով և որպես քրիստոնյաներ տանջանքների ենթարկվելուց հետո 303 թվականին նահատակվել:

Նշման ամսաթիվը

29.09.2008
28.09.2009
27.09.2010
26.09.2011
01.10.2012
30.09.2013
29.09.2014
28.09.2015
26.09.2016
02.10.2017
01.10.2018
30.09.2019
28.09.2020
27.09.2021
26.09.2022
02.10.2023
30.09.2024
29.09.2025
28.09.2026
27.09.2027
02.10.2028
01.10.2029
30.09.2030