Սուրբ առաքյալների՝ Հակոբոսի և Շմավոնի հիշատակության օր
Ս. Հակոբոս առաքյալը Զեբեդյան Հակովբոսից տարբերվելու համար «Ալփյան և Կրտսեր Հակոբոս» է կոչվում: Հակոբոս Ալփյան առաքյալն Ավետարանը քարոզել է Պաղեստինի հարավային ծովեզերքում և Եգիպտոսում, ուր և նահատակվել է: Ս. Շմավոն կամ Սիմոն առաքյալն իր նախորդի` Հակոբոսի նման միայն հանվանե է հիշատակվում Ավետարանի մեջ: Հայտնի է նաև Կանանացի անունով, որ նշանակում է նախանձահույզ: Այս անունով մի խմբակցություն կար հրեաների մեջ, որն առանց միջոցների մեջ խտրականություն դնելու, պայքարում էր օտար` հռոմեական լուծը թոթափելու և ուրացող կամ օտարամոլ հրեաներին վերացնելու համար: Սիմոն Կանանացին քարոզել և նահատակվել է Պարսկաստանում:
Նշման ամսաթիվը
30.08.2008 29.08.2009 28.08.2010 27.08.2011 25.08.2012 31.08.2013 30.08.2014 29.08.2015 27.08.2016 02.09.2017 25.08.2018 31.08.2019 29.08.2020 28.08.2021 27.08.2022 02.09.2023 31.08.2024 30.08.2025 29.08.2026 28.08.2027 02.09.2028 25.08.2029 31.08.2030
|