![]() |
![]() |
![]() |
Սբ. Թեոդիտոն Գաղատացու, Թալիլյա բժշկի և 7 կույսերի հիշատակության օր
Սբ. Թեոդիտոն Գաղատացին Դիոկղետիանոս կայսեր հալածանքների զոհերից է: Լինելով գինեվաճառ, պակաս կասկածելի է թվում հալածիչներին, ինչի շնորհիվ կարողանում է ամեն կերպ օգնության հասնել հալածյալ քրիստոնյաներին. գինի է մատակարարում Սբ. Խորհրդի համար, հողին է հանձնում նահատակների մարմինները եւ այլն: Երբ Գաղատիայի կուսակալի հրամանով ջրասույզ են արվում Տեկուսա, Աղեքսանդրա, Կղոիդա, Փեննա, Եվփրասիա, Մատրոնա եւ Հուղիտա յոթ քրիստոնյա կույսերը, որոնց թվում էր նաև Թեոդիտոնի մորաքույրը: Թեոդիտոնը այլ քրիստոնյաների օգնությամբ կարողանում է գաղտնի ջրից դուրս բերել խորտակվածներին ու նրանց թաղել: Սակայն հայտնի է դառնում կատարվածը, եւ հալածանքներն ընդդեմ քրիստոնյաների առավել սաստականում են: Իր հավատակիցներին փրկելու համար Թեոդիտոն հանձնվում է կռապաշտներին ու ամենածանր տանջանքների ենթարկվելուց հետո գլխատվում: Սբ. Թեոդիտոնի և 7 կույսերի հիշատակը Հայ Առաքելական եկեղեցում տոնում են միասին Հոգեգալստյան երրորդ շաբաթվա հինգշաբթի օրը: Նույն օրը Սբ. Թալիելեա բժշկի հիշատակության օրն է: Դիմանալով ամենաանմարդկային տանջանքների, երանելի սուրբն իր հավատի ամրությամբ դարձի է բերում անգամ իր դահիճներին: Նրան նետում են ծովը, որտեղից փրկվում է աստվածային հրաշքով և նահատակվում է՝ գլխատվելով: Նշման ամսաթիվը05.06.2008 |