Վանաձորի պատվիրակությունը այցելեց Բաթումիի Սբ. Փրկիչ եկեղեցի Տպել
Լուրեր

AԱջարիայի Ինքնավար Հանրապետության մայրաքաղաքի՝ Բաթումիի օրվա տոնակատարությանը իր մասնակցությունն էր բերել ՀՀ Վանաձորի քաղաքապետարանի պատվիրակությունը քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին քաղաքապետարանի կրթության և գիտության բաժնի ղեկավար Գոռ Բադալյանը և աշխատակազմի ղեկավար Արթուր Օհանյանը:

2018 թվականի սեպտեմբերի 2-ին,տոնակատարության շրջանակներում, Վանաձորի քաղաքապետարանի պատվիրակությունը, Բաթումիում ՀՀ Գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանի ընկերակցությամբ, այցելեց Վիրահայոց թեմի Սուրբ Փրկիչ եկեղեցի և մասնակցեց կիրակնօրյա Սուրբ և Անմահ Պատարագին:

1Օրվա Պատարագիչն էր Գեղարքունիքի թեմի Մարտունու շրջանի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Գևորգ քահանա Տեր-Բարսեղյանը: Պատարագին ներկա էր նաև Արթիկի թեմի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Եղիշե քահանա Նազարյանը:

Սուրբ Պատարագի վերջին Վիրահայոց թեմի Աջարիայի, Գուրիայի, Իմերեթիի հայության և Բաթումի Սբ. Փրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը ներկա հասարակությանը շնորհավորեց Բաթումիի տոնի կապակցությամբ, փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վագեն եպիսկոպոս Միրզախանյանի ողջույնը և օրհնությունը մայր հայրենիքի բարձրպաշտոնյա հյուրերին և արժևորեց տեղի համայնքի ավանդն ու նվիրվածությունը ծովափնյա այս քաղաքում հայկական շունչն ու քրիստոնյա հավատը պահպանելու գործում:

2Հյուրերին և բաթումահայերին ողջույնի խոսքով դիմեց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: Անդրադարձ կատարելով տասնամյակների պատմություն ունեցող քույր քաղաքներ՝ Բաթումիի և Վանաձորին, քաղաքապետը կարևորեց համագործակցության խորացումը և տարածումը մշակույթի, կրթության, տուրիզի բնագավաներում: Վերջինս գնահատանքի խոսքեր ուղղեց տեղի հայ համայնքին, ում ամենօրյա գործունեությամբ ամրապնդվում և խորանում է հայ-վրացական դարավոր բարեկամությունը, իսկ Բաթումիի հայոց եկեղեցին անվանեց այն փարոսը, որը կամրջում և լուսավորում է ժողովրդի համախմբումը իր շուջը, օժանդակում հայկական շնչի և քրիստոնյա հավատքի պահպանմանը Բաթումիում:

3Ողջույնի իր խոսքում հյուպատոս Եղիշե Սարգսյանը ներկայացրեց այն ձեռքբերումները, որ արձանագրվել են Բաթումիի և Վանաձորի համագործակցության շրջանակներում:

Հավարտ Սբ.Պատարագի, հյուրերը արժ. Տեր Արարատ քահանայի ուղեկցությամբ այցելեցին Վիրահայոց թեմի Ալեքսանդր Մանթաշյանց կրթամշակութային և4 երիտասարդական կենտրոն, որտեղ նրանց դիմավորեց տնօրեն Սոնա Հովհաննիսյանը: Վերջինիս ուղեկցությամբ հյուրերը դիտեցին կենտրոնը, ծանոթացան աշխատանքներին: Կենտրոնի ղեկավարը ներկայացրեց նաև ապագայի ծրագրերը, որոնք միտված են Բաթումիում հհայապահպանության խորացմանը, հայ մշակույթի զարգացմանը:

Կենտրոնում տեղի ունեցավ ավանդական թեյախմություն և հուշանվերների փոխանակում: