Էկումենիկ աղոթք Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում |
![]() |
Լուրեր |
Ընդհանրական այս աղոթքը ամեն տարի կատարվում է չորս եկեղեցիներից մեկի նախագահությամբ: Այս տարի միասնության աղոթքի կազմակերպիչն էր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմը, որը նաև նախագահելու է Վրաստանում գործող միջեկեղեցական խորհուրդը: 2018 թվականի հունվարի 25-ին, Թբիլիսիում, էկումենիկ աղոթքը անցկացվեց Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում: Խաղաղության և սիրո ոգով տոգորված քրիստոնյաների ընդհանրական աղոթքին ներկա էին Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը, Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիում Մաշկիևիչը, Նիդեռլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դաումը, Ուկրաինայի Հանրապետության Ներկաներին ողջույնի խոսքով դիմեց և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը և ջերմ ողջույնը փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Թեմակալ առաջնորդն իր խոսքում արժևորեց քրիստոնյաների միասին հավաքվելը և Աստծու ողորմությունը հայցելը, ընդգծեց ազգային և կրոնական բազմազանությունը, ազգային-կրոնական ինքնությունը պահպանելու անհրաժեշտությունը և այսպիսի հանդիպումների կարևորությունը: Վազգեն Սրբազանը անդրադարձ կատարելով էկումենիկ աղոթքի և հավաքների ավանդության պատմությանը, արձանագրեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և աշխարհասփյուռ հայոց Աստծու խոսքին միասնաբար ծառայության ներկայիս կարգախոսն էր Աստվածաշունչ մատյանի Ելից Գրքի. «Քո աջը, Տեր, զորությամբ փառավորվեց» հատվածը, որը պատրաստվել էր Կարիբյան ավազանի եկեղեցիների կողմից՝ որպես փառաբանություն Երկնավոր Տիրոջը քրիստոնեական ժառանգության և մարդկության պատմության մեջ Աստծո փրկարար գործունեության համար: Ընդհանրական աղոթքին միացան Անդրկովկասի լատինական կաթոլիկների առաքելական վարչության առաջնորդ Գերաշնորհ Ջուզեպպե եպիսկոպոս Պազոտտոն, Վրաստանում Ավետարանական-լութերական Եկեղեցու առաջնորդ Գերաշնորհ Մարկուս եպիսկոպոս Շոխը, Վրաստանում Ավետարանական-մկրտական Եկեղեցու առաջնորդ Գերաշնորհ Մերաբ եպիսկոպոս Ու թեև տարբեր էր միասնական աղոթքի մասնակիցների մշակույթն ու լեզուն, բայց նույնն էր բոլոր աղոթքներում հնչած քրիստոնյաների հավատքի խոստովանությունը, գերությունից և մարդու արժանապատվությունը ստորացումից ազատելու խնդրանքը, կոչը մարդկանց հոգիները միասնությամբ ու քրիստոնյային հատուկ սիրով լցնելու հավատքին: «Ձեռք-ձեռքի տանք իրար, իսկ ձեռնաշղթաները ոչ թե կապենք, այլ քանդենք և Քրիստոսի սիրով, որը լցվեց մեր սրտերում, աղոթենք Հոր նկատմամբ այն բառերով, որը Հիսուս սովորեցրեց,-ասվում էր աղոթքի ժամանակ: Էկումենիկ աղոթքն ավարտվեց չորս առաջնորդ եպիսկոպոսների իրենց մայրենի լեզվով արտասանած աղոթքով և օրհնությամբ: Հիրավի աչքի էր զառնում կազմակերպչական այն մեծ աշխատանքը, որ իրականացրել էին Վիրահայոց թեմի հոգևոր սպասավորները և աշխատակիցները , հանձինս Տեր Նարեկ քահանա 100 տարուց ավելի պատմություն ունեցող քրիստոնյաների համատեղ աղոթելու ավանդույթը սկզբնավորվել է Եվրոպայում: 1910 թվականին Էդինբուրգում կայացած հանդիպման մասնակիցները համաձայնեցին, որ քրիստոնյաների միջև միասնությունը կամրապնդի առաքելական գործունեությունը և անմիջականորեն եկեղեցիները: Վրաստանում էկումենիկ աղոթքի նախաձեռնողներից մեկը Ավետարանական-Մկրտական եկեղեցին է: |