Պաշտամունքային քարտեզի շնորհանդես |
![]() |
Լուրեր |
Շնորհանդեսին ներկա էին Վրաստանում գործող կրոնական կազմակերպությունների, Վրաստանի իշխանությունների, միջազգային կազմակերպությունների և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները: Շնորհահդեսին ներկա էր Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը՝ իրավական ու Կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեն ներկայացրեց Վրաստանում գործող պաշտամունքային շինությունների քարտեզը, որտեղ փոխադրված են գործող պաշտամունքային շինությունների քանակը և տոկոսային ցուցանիշը Թբիլիսիի տարածաշրջանների ու մունիցիպալիտետների մակարդակով, նաև Վրաստանում գործող բազմաթիվ կրոնական դավանանքների տվյալները: Նոր քարտեզը հնարավորություն կտա պետությանը, բոլոր շահագրգիռ հաստատություններին և կրոնական կազմակերպություններին, Վրաստանի բնակչության կրոնական կազմի հաշվառումով պլանավորելու և իրականացնելու սեփական Շնորհանդեսին ելույթ ունեցողները բարձր գնահատական տվեցին Կրոնի գործակալության կողմից կազմված քարտեզին և նշեցին, որ այս կառույցը մեկ անգամ կրկին հաստատեց Վրաստանի, որպես ներողամտության մեծ ավանդույթ ունեցող երկրի, ժամանակակից քաղաքականությունը կրոնների նկատմամբ: Քարտեզը լուրջ և տևական աշխատանքի արդյունք է, այն նշանակալի օգնություն կցուցաբերի ինչպես երկրի քաղաքացիներին, այնպես էլ զբոսաշրջիկներին: |