«Մեծերի հանճարի խորհուրդը » միջոցառում «Ռաֆայել Ջավախ» կենտրոնում |
![]() |
Լուրեր |
Միջոցառմանը ներկա էին Նինոծմինդայի շրջանի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ արժանապաիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանը, կենտրոնի ղեկավար բանաստեղծ Ժորա Սնխչյանը, աշակերտներ,ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր: Կազմակերպիչների՝ հայ ժողովրդի պատմության խմբի ղեկավար Անահիտ Սահակյանի և հայ կրոնի պատմության խմբավար Ռիմա Սահակյանի ջանքերով, միջոցառումը ոչ միայն տեղեկատվական –ճանաչողական բովանդակություն էր ձեռք բերել, այլև հագեցած էր գեղարվեստականությամբ՝ հանդիսատեսին իրազեկելով միջնադարյան խոշոր գործիչների կյանքի ու գործերի մասին, նաև թատերականացված էր՝ ներկայացրած մի քանի առակների միջոցով արդիականացնելով դրանց խորհուրդն ու հետևությունները:
«Մեծերի հանճարի խորհուրդը» միջոցառումը եկեղեցական սիրով, օրինահնազանդությամբ և առակների խորհրդով կենտրոնի սաների դաստիարակությանը ուղենշված միջոցառում էր: |