Ամանորյա տոնահանդես Վիրահայոց թեմի «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանում |
![]() |
Լուրեր |
Դահլիճում հպարտորեն վեր էր խոյացել պես-պես խաղալիքներով և զարդերով պճնված տոնածառը,իսկ դիմացի պատին գրված «Ուստա փիսո» բառերը Ոգևորված փոքրիկները սպասում էին Նոր տարվան և Ձմեռ պապին, որը անպայման գալու էր, բայց միայն իրենց լավ ելույթներից հետո: Նրանք պատրաստվել էին շատ լավ և ուզում էին, որ իրենց ուսուցիչները, և դահլիճում ներկա ծնողները, տատիկներն ու պապիկները, հյուրերը, և որ ամենակարևորն է, Ձմեռ պապը անպայման գոհ մնան: Իսկ դահլիճում տեղեր էին զբաղեցրել պատվավոր հյուրեր. Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ռուբեն Սադոյանը՝ տիկնոջ և դստեր հետ, դեսպանության դիվանագետները:
Տոնահանդեսը սկսվեց Տերունական աղոթքով և Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությամբ: Տոնահանդեսը ողջույնի խոսքով և Ամանորյա ու Սուրբծննդյան բարեմաղթանքով բացեց Վիրահայոց թեմի կրթության բաժնի տնօրեն և նախակրթարանի ղեկավար Այնուհետև փոքրիկները մեծ վարպետությամբ ներկայացրեցին Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» լեգենդը՝ նոր հերոսներով և նորովի մեկնաբանությամբ, բարու և արդարության հաղթանակով: Առանձնահատուկ էր երեխաների դերասանական վարպետությունը, հերոսներին բնութագրող հագուստը և արտիստական շարժուձևը, ինչը նրանց խոսքը և խաղը դարձրել էր գեղեցիկ, լիարժեք, տոնահանդեսը՝ կատարյալ: Ակնհայտ էր, որ երեխաների տպավորիչ արտասանությունը, պարը, երգը տնօրեն Եվգենյա Մարկոսյանի գլխավորությամբ՝ ուսուցիչներ Մետաքսյա Ղազարյանի, Անի Զեյնալյանի, Մարիա Աբուլյանի, Սուրեն Աբրամյանի, Իվանե Ամանորյա տոնահանդեսից իր տպավորությունը կիսեց Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը: Պարոն դեսպանը բարձր գնահատեց նախակրթարանի ուսուցիչների աշխատանքը տոնահանդեսը այսպես գեղեցիկ կազմակերպելու և երեխաների մոտ իրավամբ ամանորյա տրամադրություն ստեղծելու համար, գոհունակության խոսքեր ուղղեց Վիրահայոց թեմի գործունեությանը համայնքային կյանքը բազմաբղետ, հետաքրքիր և կենտրոնացած դարձնելու համար և հայտնեց դեսպանության պատրաստակամությունը վիրահայ համայնքի գործունեությանը աջակցելու նպատակով: Հավարտ միջոցառման գնահատանքի և օրհնության իր խոսքում Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն անդրադարձ կատարեց «Հայարտուն» կենտրոնի, ի մասնավորի այստեղ գործող «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի գործունեությանը, որն ամեն անգամ ներկայանում է նոր գեղեցկությամբ, նոր ձևավորմամբ: Թեմակալ առաջնորդը գնահատանքի խոսքեր ուղղեց նախակրթարանի ուսուցիչներին, բոլոր աշխատակիցներին նրանց նվիրական գործունեության համար: Սրբազան հայրն իր երախտագիտությունը հայտնեց Վրաստանում ՀՀ դեսպանությանը, արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Ավանդույթի համաձայն եկավ Ձմեռ պապը և իր գոհունակությունը հայտնելով երեխաների գեղեցիկ ելույթների համար, նրանց բաժանեց ամանորյա նվերներ, որ պատրաստել էին Սուրբ Մովսես Խորենացի նախակրթարանը և Վրաստանում ՀՀ դեսպանությունը: |