| «Էրիվան» պարային համույթի համերգը Ախալցիխեում |
|
| Լուրեր |
|
2017 թվականի մարտի 26-ին, Վիրահայոց թեմի Սամցխե-Ջավախքի առաջնորդական փոխանորդության Ախալցիխեի Հոգևոր Տեսչության հրավերով Ախալցիխե էր ժամանել Հայաստանի Հանրապետության «Էրիվան» պարային համույթը (գեղարվեստական ղեկավար՝ Վարդան Կարապետյան): Համույթը գեղեցիկ համերգով հանդես եկավ Ախալցիխեի Մեսխեթի դրամատիկական թատրոնի շենքում: Հյուրերին բարիգալստյան խոսքով դիմեց Ախալցիխեի հոգևոր տեսչության ղեկավար հոգեշնորհ Տեր Հակոբ աբեղա Սահակյանը: Իրենց ելույթներով «Էրիվան» համույթին ողջունեցին Վիրահայոց թեմի Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու երգչախումբը և Կրթամշակույթային կենտրոնի սաները։ |