Թանդոյանց Սբ. Աստվածածին եկեղեցու և ռեստիտուցիայի օրենքի հարցերով կլոր սեղան |
![]() |
Լուրեր |
Միջոցառումը կազմակերպել էին TDI Հանդուրժողականության և բազմազանության ինստիտուտը և EMC Մարդու իրավունքների հետազոտության և մոնիտորինգի կենտրոնը: Հանդիպմանը հրավիրված էին դիվանագիտական կորպուսի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, կրոնական միավորումների առաջնորդներ, մարդու իրավունքների հարցերով հասարակական կազմակերպությունների, քաղաքաշինության ոլորտին առնչվող մասնագետներ: Հանդիպմանը ներկա էին նաև Վրաստանում ՀՀ դեսպանության խորհրդականներ Արտակ Գրաբսկին և Հարություն Հայրապետյանը: Կլոր սեղանի նպատակն էր շահագրգիռ կողմերին ծանոթացնել «Թանդոյանց» հայոց եկեղեցու կապակցությամբ իրավական Բացելով կլոր սեղանը, Հանդուրժողականության և բազմազանության ինստիտուտի վարչության անդամ Մակո Ղավթաձեն արձանագրեց Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցու հարցի բովանդակությունը, այն Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքարանին փոխանցելու որոշումը և այդ որոշման ապացույցներից և փաստարկներից զուրկ լինելը: Կլոր սեղանին ընդարձակ, հիմնավորված և փաստացի տվյալներով ելույթ ունեցան վերոնշյալ կազմակերպությունների Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը իր խոսքում կարևորեց եկեղեցիները և պաշտամունքային շինությունները իրենց իրավական և պատմական սեփականատերերին վերադարձնելու կրոնական միավորումների պահանջը, ընդգղծելով, որ Վրաստանում գտնվող հայկական բազում եկեղեցիներից Թեմի պահանջը վեց Վրաստանի ժողովրդական պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչ Թաթուլի Թոդուան իր խոսքում ընդգծեց, որ Թանդոյանց եկեղեցին և բռնագրավված պաշտամունքային շինությունները վերադարձնելու հարցը գտնվում է Ժողովրդական պաշտպանի ուշադրության ներքո: Գրասենյակի կողմից հանգամանալից ուսումնասիրվել է Թանդոյանցի եկեղեցու հարցը և արդարացի լուծման նպատակով ներկայացվել են հանձնարարականներ: Կլոր սեղանին բարձրացվեցին նաև Վրաստանում Ռեստիտուցիայի օրենքի բացակայության, ընտրովի ժողովրդավարության և խտրականության հարցերը: Այդ հարցերի շուրջ կոնկրետ օրինակներով ելույթ ունեցան Անդրկովկասի լատինական կաթոլիկների առաքելական վարչության առաջնորդ Գերաշնորհ Ջուզեպպե եպիսկոպոս Պազոտտոն, Վրաստանում Ավետարանական-լութերական Եկեղեցու առաջնորդ Գերաշնորհ Մարկուս եպիսկոպոս Շոխը, Վրաստանում Ավետարանական-մկրտական Եկեղեցու առաջնորդ Գերաշնորհ Մերաբ եպիսկոպոս Գափրինդաշվիլին, Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին կից գործող Կրոնական կազմակերպությունների խորհրդի ղեկավար Բեքա Մինդիաշվիլին: Խոսվեց նաև խորհրդային տարիներին բռնագրավված պաշտամունքային շինությունների մասնակի փոխհատուցում մյուս կրոնական համայնքներին նույնպես հատկացնելու, Կրոնի Հարց ու պատասխանի ձևաչափով մտքերի փոխանակությունից հետո, կլոր սեղանը հանրագումարեց իր աշխատանքը: Միջոցառումն իրականացվեց ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության (USAID) «Վրաստանում Օրենքի գերակայության աջակցություն» (PROLoG) նախագծի աջակցությամբ, որն իրականացվում է Արևելք-Արևմուտք կառավարման ինստիտուտի (EWMI)կողմից: |