Գաթայի փառատոն Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու բակում |
![]() |
Լուրեր |
Հայկական ազգային ոճով զարդարված սեղաններին շարվեցին 50-ից ավելի սկուտեղների և զամբյուղների մեջ դասավորված գաթայի տեսակները՝ քաղցր և աղի, կլոր և հատովի, զիգզագաձև և ուղիղ կտրվածքով, խորիզով և ընկուզեղենով, բոլորն էլ պասոց: Հավարտ Սուրբ Պատարագի արժանապատիվ Տեր Արարատի կողմից օրհնվեց հայկական գաթան, իսկ կենտրոնի տնօրենը ողջունեց ներկաներին, հիշեցնելով, որ Հավատարիմ ժողովրդական սովորությանը՝ գաթաների մեջ թաքցվել էին 15 արծաթյա խաչեր, որոնք պետք է բաժին ընկնեին համտեսողներին, առանձնահատուկ հաջողություն բերելով նրանց: Ու սկսվեց հայկական ազգային գաթայի հյուրասիրությունը՝ թեյով և սուրճով: Հոգեթով երգ ու պարով Ալեքսանդր Մանթաշյանց կենտրոնի գեղարվեստական խմբերի ելույթները ներկաների մոտ ստեղծեցին ուրախ տրամադրություն, արժանանալով ներկաների գնահատականին: Օրը բաթումահայության համար դարձավ անմոռանալի և տոնական: |