Վիրահայոց թեմի առաջնորդը ելույթ ունեցավ Վրաստանի կրոնի գործակալության հաշվետու ժողովում |
![]() |
Լուրեր |
Շնորհանդեսին իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Հաշվետվությունը ներկայացրեց Կրոնի հարցերով պետական գործակալության նախագահ Զազա Վաշախմաձեն: Գործակալության նախագահը ուշադրությունը բևեռեց երկրում կրոնի ազատության տեսակետից առկա մարտահրավերների, հատկապես բռնագրավված տարածքների վրա, որտեղ մշտապես կոպիտ կերպով խախտվում են բնիկ բնակչության՝ վրացիների իրավունքները կրոնի, արտահատվելու, տեղաշարժի ազատության տեսակետից, ինչպես նաև վրացական հետքը ջնջելու նպատակով ընթացող վրացական հոգևոր մշակութային հուշարձանների Գործակալության նախագահը շոշափեց նաև «Մարդու իրավունքների պաշտպանության կառավարական գործնական պլանի շրջանակներում տարբեր կառույցների աշխատակիցների համար «Աշխարհիկության և կրոնական չեզոքության» թեմայով անցկացված վարժանքները, ինչպես նաև գործակալության միջազգային հարաբերությունների տեսանկյունից ծավալած գործունեությունը և այլ թեմաներ: Հաշվետու ժողովում ելույթ ունեցավ Վիրահայոց թեմի առաջնորդը: Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոսը դրական գնահատելով Կրոնի գործակալության գործունեությունը նշեց, որ գործակալության եռամյա գործունեությունը ապացուցեց պետության կողմից տվյալ ինստիտուտի ստեղծման կարևորությունը, քանզի գործակալությունը դարձավ մի կառույց, որին կրոնական հայանքները կարող են դիմել իրենց հիմնախնդիրների լուծման խնդրով: Սակայն նշեց գործակալության իրավասությունները որոշակի ընդարձակելու կարիքը: Մի քանի կրոնական կազմակերպությունների առաջնորդներ իրենց ելույթներում հնչեցրին խորհրդային բռնատիրական ռեժիմի ժամանակ հասցված վնասի մասնակի փոխհատուցում ստացող կրոնական համայնքների թիվը ավելացնելու դիմում: |