Խոնարհում Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին |
![]() |
Լուրեր |
Միջոցառումը մեկնարկեց զոհերի հոգու խաղաղության համար Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում կատարված հոգեհանգստյան պաշտոնով, որից հետո Բացելով միջոցառումը, Վիրահայոց թեմի Մշակույթի բաժնի տնօրեն և «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանի առաջարկով, ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ոճրագործության զոհերի հիշատակը: Մարդկության դեմ կատարված ամեն տեսակ ոճրագործություն դատապարտելու և Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը ոգեկոչելու խոսքով հանդես եկավ Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ռուբեն Սադոյանը: Անդրադարձ կատարելով Ադրբեջանի իշխանությունների կողմից վարած հայ ժողովրդին բնաջնջելու և Երևանը ադրբեջանական հող անվանելու պետական քաղաքականությանը, դեսպան Սադոյանը հավելեց, որ Սումգայիթյան ոճրագործությունը մեկ անգամ ևս ապացուցեց, որ Արցախը ոչ մի պարագայում և ոչ մի կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Իրենց ելույթներում՝ պրոֆեսոր Էռնստ Առաքելովը,Վրաստանի հայ համայնք հասարակական կազմակերպության մամլո խոսնակ Սանդրո Օհանյանը, և մյուսները արձանագրեցին Սումգայիթյան ջարդերից հետո զարգացող իրադարձությունները և դատապարտեցին Սումգայիթյան ոճրագործությունը, այն որակավորելով հայ ժողովրդի դեմ կատարված Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին հատվածներ Սումգայիթյան ջարդերը ներկայացնող վավերագրական ֆիլմից: Ջութակի, դուդուկի, Նինա Կարապետյան-Գևորկովայի և Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու «Մակար Եկմալյան» երգչախմբի կողմից Կոմիտասի ստեղծագործությունների և Արմեն Սմբատյանի «Հայաստան» երգի կատարումներով միջոցառումը դարձավ ներկաների խոնարհում անմեղ զոհերի հիշատակին: |