Վիրահայոց թեմի եկեղեցիներում ընթերցվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի Սրբատառ Կոնդակը |
![]() |
Լուրեր |
Հոգևոր սպասավորների կողմից օրվա խորհրդի քարոզից հետո, «Էջմիածին ի Հօրէ» շարականի երգեցողությամբ և զանգերի ղողանջյունով հանդիսավորապես Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը ուղեկցվեց եկեղեցու խորան, որտեղից քահանա հայրերը ընթերցեցին այն: Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, հավարտ Սուրբ Պատարագի, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը ժողովրդին մեկնաբանեց Հայաստանի առաջին Հանրապետության և Մայիսյան հաղթանակների խորհուրդը: Թեմակալ առաջնորդը ներկայացրեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և հոգևոր դասի մատուցած ծառայությունները Մայիսյան հաղթանակներին: Վազգեն Սրբազանը ժողովրդին ներկայացրեց նաև ընթացիկ տարում Վիրահայոց թեմում նախատեսվող հիմնական միջոցառումները, որոնք ձոնված են պետականության վերականգնմանը և Մայիսյան հաղթանակներին: Վիրահայոց թեմի առաջնորդը իր խոսքում կարևորեց նաև այն, որ Մայիսյան հաղթանակներով Վրաստանում նույնպես վերականգնվեց պետականությունը և երկու քրիստոնյա հարևան ժողոուրդները, ձեռք-ձեռքի տված, կերտեցին Հայաստան և Վրաստան աշխարհը: |