Վիրահայոց թեմում ավարտվեց Բուն Բարեկենդանին նվիրված հարիսայի փառատոնը |
![]() |
Լուրեր |
Բուն բարեկենդանին նախարդող շաբաթվա ընթացքում հարիսայի փառատոններ անցկացվեցին Վրաստանի հայաբնական բազում շրջաններում և գյուղերում: Ջավախքում հյուրասիրությունը ամենուրեք ուղեկցվում էր Նասլեթ Քեհյանի ղեկավարած «Վաչիան» ազգագրական համույթի ու պարուսույց Լուսինե Մզիկյանի «Նաիրի» պարային համույթի երգերով ու պարերով: Փետրվարի 11-ին տեղի ունեցավ փառատոնի եզրափակիչ փուլը և այն իսկական տոնահանդեսի վերածվեց Թեմի եկեղեցիների բակերում և նրա հովանու Թբիլիսիում, առավոտից Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոն էին շտապում տիկնայք՝ բերելով հարիսայով լի կաթսաներ: Փառատոնին մասնակից էին դարձել, Սուրբ Գևորգ եկեղեցու եկեղեցասեր կանանց միությունը,«Վրաստան» թերթի խմբագրությունը,Թեմի «Սբ. Մովսես Խորենացի» նախակրթարանը, «Հայարտուն» կենտրոնի «Սբ. Ներսես Շնորհալի» Լեփ-լեցուն էր դահլիճը: Սրահի երկայնքով շարված յուղալի և համեղ հարիսայով շուրջ հիսուն կաթսաներն ու կավե կճուճները գեղեցկացնում էին հայ տիկնայք՝ օրվան համարժեք իրենց տեսքով: Բուն բարեկենդանի տոնակատարությանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Ճիճինաձեն, Իսանի շրջանային վարչության նախագահ Կախա Լաբուչիձեն, տեղակալ Գիորգի Ռչեուլիշվիլին, Իսանի շրջանի Սակրեբուլոյի անդամ Իլիա Ջիշկարիանին, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, քաղաքի Սակրեբուլոյի, Ժողովրդական Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ռուբեն Սադոյանը ներկայացել էր տիկնոջ, դեսպանության աշխատակազմի հետ, բերելով իրենց պատրաստած հարիսան, Իր օրհնաբեր ներկայությունն էր բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Միջոցառումը բացեց Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախագահ Սուսաննա Խաչատրյանը: Նա կարևորեց ավանդական միջոցառման նպատակը՝ ներդաշնակվելով Մեծ Պահքի նախօրեին նշվող Բուն Բարեկենդանի տոնի հետ, պահպանել և սերունդներին փոխանցել ազգային այս Ելույթ ունեցողները շնորհավորեցին ներկաներին գեղեցիկ տոնի առիթով, մաղթեցին հոգով և մարմնով ամրապնդված անցնել Մեծ Պահքի ճանապարհը: Վիրահայոց թեմի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանի կողմից օրհնվեցին հարիսայով լի կաթսաները ու սկսվեց հյուրասիրությունը: Դահլիճում տարածվեց ուրախ երգն ու երաժշտությունը: Մեկը մյուսին հետևեցին մենակատարների, դհոլի ու դուդուկի խմբերի գեղեցիկ կատարումները: Բուն Բարեկենդանի տոնը հարիսայի փառատոնով և ժողովրդական մեծ տանահանդեսով նշվեց նաև Վիրահայոց թեմի Ախալքալաքի Սուրբ խաչ և Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ կենտրոնական եկեղեցիներում, Բաթումի Ալեքսանդր Մանթաշյանց, Ռուսթավիի Սուրբ Գրիգոր Նարեկացի, Նինոծմինդայի Ռաֆայել Ջավախ հոգևոր, կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոններում: Մինչև ուշ ամենուրեք թևածում էր Բուն բարեկենդանի և անուշաբույր հարիսայի պարգևած ուրախ տրամադրությունը: Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը շնորհակալություն է հայտնում բոլոր մասնակիցներին՝ Վիրահայոց թեմի առաջնորդին և հոգևոր դասին, Վրաստանում ՀՀ դեսպանությանը, «Բեբոս լավաշի» ընկերությանը, «Սուրբ Էջմիածին» եկեղեցու խաչի քավոր Կարեն Սարգսյանին, անհատ բարերար Լևոն Մխիթարյանին և մյուս բարերարներին, հարիսայի փառատոնի իրականացմանը ցուցաբերած աջակցության համար: |