Արցախցի երիտասարդ նկարիչների «Վերածնունդ» ցուցահանդեսը «Հայարտուն» կենտրոնում |
![]() |
Լուրեր |
Դահլիճի պատերը զարդարել էին Արմինե Ավագիմյանի, Գայանե Շուշեցու, Դավիթ Ավագիմյանի, Զարինե Բաբայանի, Մերի Մուսայելյանի, Միքայել Դանիելյանի և Սամվել Թավադյանի սեր, գեղեցկություն, աշխատանք և արարում արտահայտող շուրջ չորս տասնյակ յուղաներկ աշխատանքները, որոնք նկարիչների հարուստ ներկապնակի միջոցով խաղաղ կյանքի և ստեղծարար աշխատանքի պատկերում են: Իրենց ներկայությամբ ցուցահանդեսը պատվել էին Վրաստանում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Արթուր Սարգսյանը և խորհրդական Արտակ Գրաբսկին: Բազմամարդ էր դահլիճը՝ արվեստագետներ, մշակույթի գործիչներ, մտավորականներ, թբիլիսահայ համայնքի անդամներ: Ցուցահանդեսի բացման կապակցությամբ Թբիլիսի էին ժամանել «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը, Բացելով ցուցահանդեսը, Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն, «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը կարևորեց թբիլիսահայերին և արցախցի երիտասարդ ստեղծագործողներին ծանոթացնելու և մերձեցնելու նպատակին ուղղված միջոցառումը:Այն կրելով «Վերածնունդ» խորագիրը հիրավի ամրագրում է սահմանագծից ընդամենը մի քանի հարյուր կիլոմետր հեռավորությամբ գտնվող Արցախի կյանքը՝ իրենց հողում ծվարած, իրենց տուն ու տեղին, ստեղծարար աշխատանքին նվիրված բնակչության՝ խաղաղության երազանքը: «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանն ամփոփ արձանագրեց հիմնադրամի նպատակը, որն է 1991 թվականին Հայաստանի անկախությունից քիչ անց դժվարությունների առջև հայտնված հայ մշակույթի,կրթության և գիտության զարգացմանը Իրենց տպավորությունները արտահայտեցին մանրանկարիչ Մերուժան Շահումյանը, նկարիչ-խեցեգործ Լևոն Օսիպովը, Աջարիայի հայերի միության մամլո խոսնակ Արթուր Հովհաննիսյանը: Բարձր գնահատելով ներկայացված աշխատանքները, նրանք արժևորեցին այն լույսը, որը ճառագում է դահլիճի պատերին տեղ գտած նկարներից, այն հարուստ տեսադաշտը, որը ընդգրկված է երիտասարդ Այս ցուցահանդեսը նախաձեռնելու և կազմակերպելու համար արցախցի նկարիչների անունից երախտագիտության խոսք ասաց նկարիչ Սամվել Թավադյանը և հույս հայտնեց, որ թբիլիսահայ և արցախցի երիտասարդ ստեղծագործողների համագործակցությունը կլինի սերտ և գործնական: Օրհնության և գնահատանքի խոսքով հանդես եկավ Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանը: Ընգծելով հային հատուկ ամենադժվար պահին անգամ արարելու, ստեղծագործելու հատկանիշը, հոգևոր հայրը կարևորեց այն, որ ներկայացված աշխատանքներում հակասության, դժվարությունների ոչ մի նշույլ չկա, փոխարենը կտավների լուսավոր և ջերմ գույները արտացոլում են զարթոնքի հանդարտություն, վերածննդի բերկրանք և խաղաղության տենչանք: Ցուցահանդեսի բացումն ուղեկցվեց Արցախից բերած խորհրդանշական «ժինգյալով հացի» հյուրասիրությամբ: Ցուցահանդեսը «Հայարտուն» կենտրոնում կշարունակվի մինչև դեկտեմբերի վերջը: |