Վիրահայոց թեմի առաջնորդը մասնակցեց Հանդուրժողականության օրվան նվիրված միջոցառումներին |
![]() |
Լուրեր |
Ժողովը բացեց Կրոնի հարցերով պետական գործակալության տնօրեն Զազա Վաշաղմաձեն, ապա ողջույնի խոսքով հանդես եկան՝ Հաշտության և քաղաքացիական հավասարության նախարար Քեթևան Ցիխելաշվիլին, Վրաստանի Խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրման կոմիտեի նախագահ Սոփո Կիլաձեն: Հանդիպմանը ընթերցվեց Վրաց Ուղղափառ Եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի ողջույնի խոսքը: Բանախոսությամբ հանդես եկավ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Թեմակալ առաջնորդը բարձրացրեց կրոնական համայնքներին և հատկապես Հայ Եկեղեցու հավատացյալներին հուզող կարևոր հարցեր, բարձր գնահատելով Վրաստանի իշխանություններին՝ կրոնական համայնքներին հուզող հարցերին պատշաճ ուշադրություն դարձնելու համար:
Հյուրերը ուշի ուշով դիտեցին թանգարանային ցուցանմուշները և կարողացան պատկերացում կազմել հրեական համայնքի կրոնական ծիսակատարությունների և ժողովրդական ավանդույթների մասին: Հանդիպմանը ելույթով հանդես եկան կրոնական համայնքների ներկայացուցիչները: Վիրահայոց թեմի առաջնորդն իր երախտագիտությունը հայտնեց հրեական հյուրընկալ համայնքին, և բարձր գնահատեց կրոնական հարցերով պետական գործակալության սույն նախաձեռնությունը: Հանդիպման ավարտին հրեական համայնքի ներկայացուցիչների կողմից կազմակերպվեց հյուրասիրություն: Հանդուրժողականության օրվա շրջանակներում թեմի պաշտոնյաները Թբիլիսիում մասնակցեցին տարբեր պետական և հասարակական կառույցների կողմից կազմակերպված միջոցառումներին: Նոյեմբերի 15-16-ի ձեռնակներին Վիրահայոց թեմի առաջնորդին ընկերակցում էին թեմի Իրավական հարցերի և համագործակցության բաժնի տնօրեն Միքայել Ավագյանը և առաջնորդի օգնական բարեշնորհ Գևորգ սարկավագ Անտոնյանը: |