Բերքի և բարիքի ոսկե աշնան տոնահանդես Բաթումի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» նախակրթարանում |
![]() |
Լուրեր |
Միջոցառումն իրենց ներկայությամբ պատվել էին Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը, Բաթումի Սուրբ Փրկիչ եկեղեցու, Աջարիայի, Գուրիայի և Իմերեթիի հայության հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը:
Բացման խոսքով հանդես եկավ մշակութային կենտրոնի տնօրեն Սոնա Հովհաննիսյանը: Վերջինս նշեց, որ թերևս տարվա եղանակներից աշունը սառնաշունչ ու թախծոտն է, սակայն թոթովախոս փոքրիկների կայտառ ու պայծառ մոլորակում,զվարթ երգերում ու պարերում աշունը ուրախ է, երփնաշղարշ, բարձր տրամադրություն հաղորդող: Նախակրթարանի սաները իրենց պայծառ աչուկներով, գեղեցիկ և ճիշտ արտասանությամբ,զվարթ երգեցողությամբ հրավառեցին ծնողների և ներկաների սրտերը: Հավարտ միջոցառման օրհնության խոսքով հանդես եկավ Տեր Արարատ քահանա Գումբալյանը: Տեղի հայության հոգևոր հովիվը ներկաներին փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հայրական սերն ու բարեմաղթանքը և Մանուկների հայեցի խոսքի, գեղեցիկ արտասանության և ուրախ երգի կապակցությամբ իր հիացմունքն արտահայտեց ՀՀ հյուպատոս պարոն Եղիշե Սարգսյանը: Միջոցառման վերջում նախակրթարանում ժողիվրդական «Ղափամա» երգի ուղեկցությամբ տեղի ունեցավ աշնան բարիքներով և հայկական ղափամայով հյուրասիրություն: |