Քաղաքապետի թեկնածուն այցելեց Բաթումիի հայոց եկեղեցի |
![]() |
Լուրեր |
Այնուհետև քաղաքապետի թեկնածու Լաշա Կոմախիձեն և նրան ուղեկցող անձինք այցելեցին Վիրահայոց թեմի Բաթումիի «Ալեքսանդր Մանթաշյանց» կրթամշակութային և երիտասարդական կենտրոն, ծանոթացան այստեղ գործող նախակրթարանի, կիրակնօրյա դպրոցի, ստեղծագործական խմբերի աշխատանքներին: Բաթումիի քաղաքապետի թեկնածուն հանդիպեց նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին: Լաշա Կոմախիձեն ներկայացրեց այն ծրագրերը և նախագծերը, որոնք ընտրություններում հաղթելու դեպքում ինքն ու իր թիմը իրականացնելու են քաղաքի բարգավաճման և նրա բնակիչների բարեկեցության ուղղությամբ, կարևորեց բաթումահայ հասարակության մասնակցությունը նախանշված ծրագրերը կյանքի կոչելու Քաղաքապետի թեկնածուն պատասխանեց բաթումահայերին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերում էին մայրենի լեզվով կրթությանը, ազգային մշակույթի պահպանմանը և Բաթումում հայ հոգևոր կյանքի զարգացմանը: Վերջում Տեր Արարատ քահանան հավատացյալների անունից քաղաքապետի թեկնածուին մաղթեց հաղթանակ ընտրություններում և հաջողություններ նպատակների իրականացման գործում: |