Հանդիպում հայազգի ուսանողների և նախապատրաստական կուրսի սովորողների հետ |
![]() |
Լուրեր |
Հանդիպումը նախաձեռնել էր Վիրահայոց թեմի երիտասարդական բաժինը: Բաժնի տնօրեն Վալերի Բադալյանը ողջունեց ներկաներին, փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությունը և բարեմաղթանքը բուհերի հայ ուսանողներին և նախապատրաստական կուրս ընդունված երիտասարդներին: Բաժնի տնօրենը նորեկներին իրազեկեց Վիրահայոց թեմի, ի մասնավորի երիտասարդական բաժնի գործունեության ուղղությունների, նպատակների և ծրագրերի մասին:
Իրենց նախաձեռնության արդյունավետության և ցուցաբերած օժանդակության մասին խոսեցին Հարություն Մալխասյանը և Ստեփան Էվաջյանը: Արժևորելով նախաձեռնությանը միացած Թբիլիսիի մյուս բուհերի հայազգի ուսանողների և երիտասարդական բաժնի աշխատանքների համակարգող Նինա Սերոպովայի դասընթացները շարունակելու պատրաստակամությունը, առաջարկություն եղավ կամավոր դասընթացները սկսել մաթեմատիկայի և անգլերենի ծրագրով, երկրորդ կիսամյակից այն ընդարձակելու միտումով:
Բացի գիտելիքների խորացումից, վրացերենի իմացության մակարդակի բարձրացումից, սույն դասընթացները կդառնան սովորող հայ երիտասարդության համախմբման և եկեղեցասեր գործունեության հարթակ: Կամավոր դասընթացները մեկնարկեցին հոկտեմբերի 13-ից, անգլերենի պարապմունքով: |