Վիրահայոց թեմի երգչախմբերը մասնակցեցին «Երգում ենք Կոմիտաս» փառատոնին |
![]() |
Լուրեր |
Վիրահայոց թեմի մշակույթի բաժինը, առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ և հայրական բարեմաղթանքով, փառատոնին ներկայացավ թեմի հովանու ներքո գործող երեք երգչախմբերով: Դրանք են Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու Մակար Եկմալյան երգչախումբը խմբավար Վիրահայոց թեմի երգչախմբերի մասնակցությունը համակարգում էին մշակույթի բաժնի տնօրեն Լևոն Չիդիլյանը և արժանապատիվ Տեր Արարատ քահանա Գումբալյանը: Բաթումի «Ալեքսանդր Մանթաշյանց» կենտրոնի «Աղբյուր» երգչախումբը պատիվ ունեցավ ելույթ ունենալու փառատոնի բացմանը նվիրված համերգին: Վիրահայոց թեմի երեք երգչախմբերը Կոմիտասի ստեղծագործությունների արհեստավարժ կատարումներով հանդես եկան Վանաձորում, Գյումրիում և Երևանում, ամենուրեք արժանանալով հանդիսատեսի ջերմ ընդունելությանը:
Սեպտեմբերի 28-ին Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում Վիրահայոց թեմի Մակար Եկմալյան և Սուրբ Ներսես Շնորհալի երգչախմբերը մասնակցեցին փառատոնի փակմանը նվիրված գալա-համերգին: Հանրագումարելով «Երգում ենք Կոմիտաս» փառատոնի օրերը, ՀՀ Սփյուռքի փոխնախարար Սերժ Սրապիոնյանը արժևորեց այն մեծ դերը, որ կատարում են այս փառատոները աշխարհասփյուռ հայությանը մայր հայրենիքին մոտեցնելու, հայի ինքնությունը պահպանելու և ազգային մշակույթը զարգացնելու գործում: Փառատոնը դարձավ տպավորիչ և անմոռանալի մասնակից երգչախմբերի համար: Փոխնախարար Սրապիոնյանը երգչախմբերի խմբավարներին հանձնեց փառատոնին մասնակցության հավաստագրեր: «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնն ավարտվեց Առնո Բաբաջանյանի «Ազգ փառապանծ» երգի համատեղ կատարմամբ: Համահայկական փառաատոնի օրերը վիրահայ երգչախմբերի համար ավարտվեցին Սևանավանք կատարած ուխտագնացությամբ:
|